Ինտերպոլը Չինաստանի իշխանություններից պահանջում է հայտնել կազմակերպության ղեկավարի գտնվելու վայրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնտերպոլը պաշտոնական դիմում է ուղարկել Չինաստանի իշխանություններին՝ պահանջելով տեղեկություն տրամադրել կազմակերպության ղեկավար Մեն Հունվեյի մասին, որը սեպտեմբերի վերջից հայրենիք արձակուրդի մեկնելուց հետո կապի դուրս չի գալիս:
Ինչպես գրում է INTERFAX.RU-ն, Լիոնում գործող կազմակերպության համառոտ հայտարարության մեջ ասվում է, որ սպասում է Չինաստանի իշխանություններից պաշտոնական պատասխանի՝ կապված Ինտերպոլի ղեկավարի վիճակի հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին Le Monde թերթի աղբյուրները հայտնել են, որ Մեն Հունվեյը գտնվում է Պեկինում՝ կալանքի տակ: Աղբյուրի տվյալներով՝ Հունվեյի ձերբակալությունը, որի գտնվելու վայրը գաղտնի է պահվում, կապված է չինական իշխող շրջանակներում ազդեցության դեմ պայքարի հետ:
Հունվեյի անհետացման մասին հայտնել է նրա կինը: Նա պնդում է, որ ամուսինը կապի դուրս չի եկել սեպտեմբերի 29-ից:



