Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հեպատիտ C–ն այլևս դատավճիռ չէ». խորհուրդներ և հորդոր՝ «Դավիդյանց լաբորատորիաներ»–ից. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիդյանց լաբորատորիաներ» ախտորոշման կենտրոնի հետ սկսած համատեղ շարքի այսօրվա թեման հեպատիտ C–ն է: «Փաստ»–ը թեմայի շուրջ զրուցել է «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ ղեկավար Աշոտ Դավիդյանցի հետ, ով խոսել է հիվանդության մասին, կիսվել նաև անհրաժեշտ խորհուրդներով:

Հիվանդություն, որն այլևս դատավճիռ չէ

 

Հեպատիտ C–ն վարակային հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է լ յարդը: Կարելի է ասել, որ այսօրվա դրությամբ հեպատիտ C–ն բուժվում է արդեն բարձր տոկոսով. եթե մի քանի տարի առաջ այն, այսպես ասած, դատավճիռ էր, այսօր լիովին բուժվում է: Իհարկե, այդ հարցում օգնեցին դեղագործական ընկերությունները, որոնք երկար տարիներ շատ ահռելի գումարներ ներդրեցին այդ գործում. գտան հենց վիրուսի վրա ազդող միջոց, իսկ մինչ այդ միայն իմունիտետն էին բարձրացնում: Հիվանդության փոխանցումը սեռական ճանապարհով ունի շատ ցածր հավանականություն, բայց հիմնականում տարածվում է արյան միջոցով. դրանք կարող են լինել բժշկական միջոցառումները, ինչպես նաև ներերակային թմրամիջոց օգտագործելը: Հեպատիտ C–ն ունի իր բուժման մեթոդները, որը որոշում է միայն և միայն բժիշկը: Առանց բժշկի՝ ինքնաբուժությամբ երբևէ խորհուրդ չեմ տա պայքարել հեպատիտ C–ի դեմ:

Հեպատիտ C–ն առաջացնում է լ յարդի ցիռոզ: Երբ այն որոշակի աստիճանի է հասնում, փրկությունը միայն լ յարդի փոխպատվաստումն է դառնում, ինչը մատչելի չէ: Ուստի ավելի լավ է այն շատ արագ բուժել, այդ պահին հայթայթել միջոցներ, ծախսել գումար, քան հետագայում տանջվել ու անցնել շատ ավելի թանկարժեք ու անհուսալի միջոցների: 

Բժշկի գնալու էթիկան, բժշկի պատասխանատվությունն ու առաջնային կանոնները

Թիրախային խմբում մարդիկ են, ովքեր օգտագործում են ներերակային թմրամիջոց: Նաև մարդիկ են, ովքեր օգտվել են անբարեխիղճ ախտահանում կատարող բուժհիմնարկներից: Շատ կարևոր են ճիշտ ախտահանման միջոցառումները: 

Երբ պետք է որևէ արյունային միջամտություն արվի, պացիենտը շատ բաց, նորմալ ու վստահ պետք է դիմի բժշկին. պետք է տեսնել՝ ինչո՞վ են ներարկում, ուշադրություն դարձնել մեկանգամյա օգտագործման պարագաներին, ուշադրություն դարձնել բժշկի հագուստին, պաշտպանվածությանը, հարցնել՝ ինչո՞վ է մանրէազերծում: Ուշադրություն դարձնել՝ արդյո՞ք սրվակը կամ դեղանյութը ձեր առջև բացվեց: Ամբողջ աշխարհում ևս վարակվում են բուժհիմնարկում, հետագայում դատի են տալիս և այլն: Այնպես չէ, որ սրանք հարցեր են ու խնդիրներ, որոնք միայն Հայաստանում են: Խոսքն ընդհանրապես բժշկին դիմելու էթիկայի մասին է, որի խնդիրը կա ամբողջ աշխարհում: 

Խորհուրդներից մեկն էլ ներերակային թմրամիջոց օգտագործողներին է վերաբերում: Այստեղ արդեն ռիսկերն ավելի մեծ են թե՛ ՄԻԱՎ–ՁԻԱՀ–ի, թե՛ հեպատիտ C–ի և թե՛ այլ հիվանդություններով վարակվելու առումով: 

Կարևորում եմ բժշկի պատասխանատվությունն ու պարկեշտությունը: Եվ մյուս խորհուրդս և՛ բժիշկներին, և՛, ըստ էության, նաև պացիենտներին է վերաբերում: 

Շատ լաբորատորիաներ կոմերցիոն նպատակներով իրականացնում են CT–ի (կոմպյուտերային տոնոգրաֆիա) գնին հասնող անալիզների թանկարժեք հետազոտություններ. իրականում հեպատիտ C–ն ունի անալիզների իր ստանդարտ տեսակը, որոնք առկա են համապատասխան չափորոշիչներում: Շատ հաճախ պացիենտը բավականին թանկարժեք հետազոտություն է անցնում, որը չկա ընդունված ուղեցույցներում:

Այդ ուղեցույցներն իրականում հասանելի են: Պացիենտը կարող է կարդալ դրանք, կամ ուղղակի բժշկին հարցնել՝ ի՞նչ ուղեցույցի հիման վրա եք կատարում իմ հետատությունն ու բուժումը: Այդ ժամանակ նա կարող է ցույց տալ առողջապահության համաշխարհային կազմակերպման կամ այլ միջազգային ասոցիացիաների հեպատիտ C–ի, B–ի ուղեցույցները: Միշտ պետք է շփվել բժշկի հետ ու միշտ պարզաբանում խնդրել: Պացիենտը ևս պետք է պահանջի բժշկից: 

Քաղցր խոսքը բավարար չէ. բժշկին պետք է վստահել, բայց նրա հետ նաև պետք է շփվել

Բժշկի խղճի վրա հույս դնելը քիչ է: Պետք է կատարել բժշկի գործողությունների վերահսկում պետական մարմինների կողմից ստեղծված ուղեցույցներով, չափորոշիչներով, երաշխավորություններով և այլն: Այդ վերահսկումը առաջին հերթին կպաշտպանի հենց բժշկին: Բժիշկն էլ պետք է պաշտպանված լինի: Մեր խնդիրն այն է, որ մենք մի կողմից հավատում ենք բժշկին, մյուս կողմից՝ չենք հավատում: Իսկ վստահությունը ձեռք է բերվում շփման ժամանակ: Բժշկին պետք է վստահել, բայց նրա հետ պետք է շփվել: Հիվանդը մասնագիտական կրթություն չունի, որ բժշկին մասնագիտորեն գնահատի, դա անում են համապատասխան կառույցները, բայց բժշկի նկատմամբ վստահություն ձեռք բերելու համար քաղցր խոսքը բավարար չէ: Պացիենտներին կոչ եմ անում գնահատել բժշկին, բայց ոչ քաղցր խոսքի, այլև դիսկուսիայի միջոցով:

Բժիշկների պաշտպանության խնդիրը. լուծում և հորդոր՝ «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ–ից

Ի դեպ՝ հեպատիտ C–ն մեծ խնդիրներ է ստեղծում նաև մեր կոլեգաների համար: Իմ գործընկերներին, և հատկապես ատամնաբուժներին միշտ հորդորում եմ որևէ բժշկական միջոցառում անելուց առաջ անպայման ստուգել հաճախորդին: Օրինակ՝ լինում են դեպքեր, երբ մարդն արդեն վարակված է գալիս ատամները բուժելու: Իսկ ատամները բուժելուց հետո ասում է՝ բժիշկ ջա՛ն, ձեր պատճառով վարակվել եմ հեպատիտ C–ով: Ցավոք, չկա այնպիսի հետազոտություն, որի օգնությամբ հնարավոր կլինի պարզել, թե մարդը կոնկրետ ե՞րբ և ո՞ր թվականին է վարակվել: Այդ պատճառով իմ գործընկերներին հորդորում եմ հեպատիտ C–ի, B–ի և ՄԻԱՎ–ՁԻԱՀ–ի Check up կատարել: «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ–ի կողմից այդ մշակույթը բավականին տարածվել է: Քանի որ ունենք կուրիերական ծառայություն, շատ ստոմատոլոգիական ծառայություններ են դիմում մեզ: Հաճախորդները ևս պատրաստակամ են ստոմատոլոգիական ծառայությունից առաջ նման հետազոտություն անցնել: Մենք գնում ենք, հավաքում անհրաժեշտ նյութը, հետո տալիս ենք պատասխանը: 

Ցավոք՝ հեպատիտ C–ի դեմ պատվաստում չկա, ուստի դրա պայքարը պետք է կատարվի համապարփակ: Բնականաբար, լիդերը պետք է լինի պետությունը՝ իր վերահսկողական գործառույթով, իր ծրագրերով, համաֆինանսավորմամբ: Կարևոր է նաև բնակչությանը տեղեկացնելու հանգամանքը՝ բուժհիմնարկների և հ/կ– ների միջոցով: ՄԻԱՎ–ՁԻԱՀ–ի դեպքում կարծես թե քիչ թե շատ բոլորը տեղեկացված են, բայց հեպատիտ C–ն համեմատաբար անտեսված է:

Որքան հիվանդության վերաբերյալ տեղեկացված լինենք՝ բժիշկ–լաբորատորիա–պացիենտ–բուժհիմնարկ՝ մեկ լեզվով կխոսենք: Բժիշկներին, լաբորատորիաներին, պացիենտներին հորդորում եմ մեկ լեզվով խոսել, այսինքն՝ միմյանց առաջ մաքսիմալ բաց լինել: Իսկ գործընկերներին հորդորում եմ չկրթել բժիշկներին. բժիշկը միշտ պետք է կրթի լաբորատորիային: Օրինակ՝ որևէ նոր հետազոտություն անցկացնելու առաջարկով լաբորատորիային պետք է դիմի բժիշկը, և ոչ թե լաբորատորիան՝ բժշկին: Մենք գործիք ենք բժշկի ձեռքում, իսկ լավ, հզոր գործիք լինելու ողղությամբ պետք է աշխատի յուրաքանչյուր լաբորատորիա: Ես ուզում եմ լինել ամենասիրված և ամենապահանջարկ ունեցող գործիքը բժշկի ձեռքում, բայց ես ընդամենը գործիք եմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ուղիղ եթեր․ ՍևանՄենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը «ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանումԴպրոցական ավտոբուսի վարորդը աշխատանքի գնալու ճանապարհին 1 միլիարդ 855 միլիոն դրամ է շահելԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա ՇուշանյանՎթար է․ ջուր չի լինելու ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran Times Օքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարքՀայտնի է մանկապղծության համար դատապարտված տղամարդու ինքնաuպանության պատճառը Երևանում կենտրոնում այսօր և վաղը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանՊուտինի այցը Չինաստան նախատեսվում է մայիսի 20-ին. ԶԼՄ Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց»«Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատարՄահացել է Արայիկ ԲաղդասարյանըՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանՀորոսկոպի 3 նշան, ում համար գարունը վատ ավարտ կունենաՄանուկների համար աղոթք Լա Լիգա․ Մբապեի վերադարձն ու Բելինգհեմի գոլը. «Ռեալը» հաղթեց «Օվյեդոյին» Սիմոնի ելույթը «Եվրատեսիլ 2026»-ի 2-րդ կիսաեզրափակչում Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ Երիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ 15 երեխա հոսպիտալացվել է Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը Ճակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Շենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումՇենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն Մարուքյան