Վիճակագրական կոմիտեի նախագահի դրամական միջոցներն ավելացել են. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վիճակագրության պետական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի ստացած եկամուտների հանրագումարը 2017 թվականին կազմել է 8 217 006 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Ս. Մնացականյանի 2017 թ. տարեկան հայտարարագրից:
2017թ. սկզբին դրամական միջոցները կազմել են 32 300 000 ՀՀ դրամ և 11 500 ԱՄՆ դոլար: 2017թ. վերջում դրամական միջոցներն ավելացել են՝ զուգահեռաբար կազմելով 33 500 000 ՀՀ դրամ և 17 500 ԱՄՆ դոլար: Ստեփան Մնացականյանի եկամուտները գոյացել են աշխատավարձերից՝ կազմելով 6 879 832 և 1 337 174 ՀՀ դրամ:
Նշենք, որ Ս. Մնացականյանը վիճակագրական ծռայության պետի պաշտոնը զբաղեցնում է դեռ 2000 թվականից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



