Անհրաժեշտ է ձգտել բոլոր արտասահմանյան զորքերի դուրս բերմանը Սիրիայից. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ռուսական էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում, հայտարարել է, որ բոլոր կողմերը «պետք է ձգտեն նրան, որ երրորդ երկրների արտասահմանյան զորքերն ընդհանրապես դուրս բերվեն Սիրիայի տարածքից»:
Ինչպես հաղորդում է Взгляд-ը, արտասահմանյան զորքերի թվում Պուտինը մատնանշել է նաև ռուս զինվորականներին, որոնց դուրս բերման մասին որոշումը կկայացվի Սիրիայի կառավարության մակարդակով:
ՌԴ ղեկավարը նշել է, որ Սիրիայում ամերիկյան զորքերի անօրինական տեղակայման հարցը լուծելու համար երկու տարբերակ կա: Առաջինը Վաշինգտոնին «ՄԱԿ-ի կողմից մանդատ տրամադրելն է», երկրորդը Սիրիայի օրինական կառավարության կողմից հրավեր ստանալը»:
Այդ դեպքում, ըստ ՌԴ նախագահի, ԱՄՆ-ն խախտում է միջազգային իրավունքը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



