Կոտայքի մարզպետը դատախազին հաղորդում է ուղարկել՝ Քասախում ՏԻՄ լիազորությունների իրականացման նկատմամբ խախտումները քննելու
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Կոտայքի մարզպետի՝ 2018թ.-ի հուլիսի 24-ի N 192-Ա որոշման համաձայն, 2018թ.-ի օգոստոսի 13-22-ը ներառյալ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն:
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ.-ի հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար»,-հավելել է նա:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



