Իսրայելը չի կարող հրաժարվել Սիրիայում ռազմական գործողություններից. Լիբերման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելը չի կարող հրաժարվել Սիրիայում իրականացվող գործողություններից, չնայած այդ երկրին ռուսական C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարմանը: Հոկտեմբերի 3-ին այս մասին հայտարարել Է հրեական պետության պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն Իսրայելի «Կան» պետական ռադիոկայանին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես չեմ կարող ասել, թե մենք ուրախ ենք (Սիրիայում) C-300-ի ներկայությանը, դրա հետ մեկտեղ դա հենց այն թեման Է, որտեղ մենք ոչ մի ելք չունենք, այստեղ որոշում չկայացնելու ոչ մի հնարավորություն չկա,- ասել Է նախարարը:- Ամեն դեպքում մենք արկածախնդրություններ չենք փնտրում, մենք միայն պաշտպանում ենք մեր կենսականորեն կարեւոր շահերը, ցավոք, մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ այն ամենի հարցում, ինչը վերաբերում Է անվտանգության բնագավառում մեր շահերին, մենք չենք կարող մեզ ոչ մի կարգի փոխզիջումներ թույլ տալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



