Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազգային ժողովում շարունակվում են Փաշինյան-խորհրդարանական ուժեր բանակցությունները ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ (տեսանյութ, լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում բանակցություններ է վարում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Միաժամանակ, վարչապետի կոչով Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարները ԳԱԱ-ի մոտ վարչապետին լսելուց հետո նրան ուղեկցեցին ԱԺ: Բողոքի ակցիայի մասնակիցները Ազգային ժողովի բակում շարունակում են սպասել Նիկոլ Փաշինյանին:

23։05

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կբանակցի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ կփորձի իմանալ գործընկերների տեսակետը, թե ինչպես պետք է հաղթահարեն ստեղծված իրավիճակը:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում հանգուցալուծումը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պատկերացնում եմ, որ մենք համաձայնության կգանք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, ես հրաժարական կտամ, և իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի՝ պարզապես մարդկանց չգրգռելու համար, որովհետև երբ ես հրաժարական տված լինեմ, ու իրենք թեկնածու առաջադրեն, դա  մարդկանց կբորբոքի: Ես հույս ունեմ, որ մեր գործընկերներն իրավիճակը ճիշտ կգնահատեն»:

Հարցին, թե համաձայնագիր կստորագրե՞ն, որ մյուս քաղաքական ուժերը վարչապետի թեկնածու չեն առաջադրի, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վատ չի լինի նաև համաձայնագիր ստորագրել:

Հարցին՝ եթե իրավիճակը ճիշտ չգնահատեն, ինչ է պատրաստվում անել վարչապետը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարծում է, որ բոլոր որոշումները կկայացվեն իրավիճակին համարժեք:

Հարցին,թե ինչ հիմքով ցուցարարները մուտք գործեցին ԱԺ տարածք, երբ նման որոշում չկա, վարչապետն ասաց, որ ինչպես Բաղրամյան 26-ում դռները բացվեցին, այնպես էլ այստեղ դռները բացվեցին:

ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելուց հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ հեռարձակման միջոցով խորհրդարանի բակում գտնվող ցուցարարներին հորդորեց խաղաղ ակցիա իրականացնել և հիշել իրենց սկզբունքների մասին. «Եթե խորհրդարանի որևէ պատգամավոր շենքից դուրս կգա և կցանկանա տարածքը լքել, ճանապարհ բացե՛ք և առանց որևէ վիրավորանքի, առանց որևէ տհաճության թողե՛ք, որ մարդիկ անցնեն»:




22։25

Վարչապետ Փաշինյանը բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց, որ գնալու է Ազգային ժողովի շենք, որպեսզի ստեղծված իրավիճակի շուրջ բանակցի այնտեղ գտնվող պատգամավորների հետ և ցուցարարներին խնդրեց չմտնել Ազգային ժողովի շենք, սակայն քաղաքացիները Դեմիրճյան մուտքից մտան Ազգային ժողովի տարածք:

Վարչապետը մուտք է գործել բանակցելու խորհրդարանում գտնվող խմբակցությունների հետ: Նրան ուղեկցում են երկրի առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, նախարարներ:


------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիայի ընթացքում ասաց, որ իր աշխատակազմին հանձնարարել է  կառավարությունում ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին ազատելու հրաման պատրաստել:

Մինչ այդ վարչապետը հայտնել էր, որ Ազգային ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն արտահերթ նիստում դրել է քվեարկության, որն ընդունվել 67 կողմ ձայնով:

«Երեկ և այսօր «ՀՀԿ» խմբակցության, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը ՀՀ-ում հակահեղափոխոթւյուն իրականացնելն է, այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Այդ նախագծի ընդունումը դավադրություն է հայ ժողովրդի նկատմամբ: Ես, այդ որոշման մասին իմանալով, իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու հրամաններ, աշխատանքից կազատվեն նաև այդ ուժերը ներկայացնող մարզպետները և նրանք բոլորն այս պահից համարվում են աշխատանքից ազատված»,- ասաց Փաշինյանը:

Քիչ հետո վարչապետը քաղաքացիների աչքի առջև ստորագրեց նախարարներին ու մարզպետներին աշխատանքից հեռացնելու հրամանները։

Նա նաև հայտնեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և շարունակել աշխատանքը Կառավարությունում. լուրը քաղաքացիներն ընդունեցին ոգևորությամբ։

Նշենք, որ նոր կառավարությունում  ԲՀԿ-ն ունի չորս նախարար՝ Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը,  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը,Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:

Նշենք, որ ՀՅԴ–ական նախարարներն են տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ արտահերթ նիստում խորհրդարանը 67 կողմ ձայնով ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Նշենք, որ ընդունված նախագծով խորհրդարանի չկայացած նիստը համարվում է ոչ թե տեղի չունեցած, այլ ընդհատված նիստ: Եթե, օրինակ, արտակարգ իրավիճակ է ստեղծվել, շրջափակվել է խորհրդարանի շենքը, և պատգամավորները չեն կարողացել ներկայանալ նիստին, այդ նիստը համարվում է ոչ թե չկայացած, այլ ընդմիջված:

Եվ այդ նույն նիստը կարող է շարունակվել այն ժամանակ, երբ ապահովվի պատգամավորների ներկայությունը, եթե դա լինի անգամ ամիսներ անց:

Փաստորեն այն դրույթը, որ երկու նիստում վարչապետ չընտրվելու դեպքում իրավունքի ուժով խորհրդարանը պետք է լուծարվի, այդ կետը հակադրվում է ընդունված նախագծին, և հետևաբար այդ նախագծի ընդունումից և ստորագրումից հետո հնարավոր կլինի կանխել արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

 

Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. իրականացվել է աշխատակիցների և բնակիչների տարհանումԱպշեցուցիչ կազմվածք և լողափնյա շքեղություն. Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Harper's Bazaar Spain-ի համարԳիտնականները Հիսուսի գոյության ապացույցներ են գտել հռոմեական արխիվներում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներՎարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. Տուսկ«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանԱդրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցելՍաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահասԱմսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. ԹրամփՄենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ 17–ամյա պատանի է ջրահեղձ եղելԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունըՍարսափելի ՃՏՊ և հրդեհ Տեխասում․ զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեխաներՀամբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըՊրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածըԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է