ԱՄՆ-ն սպառնացել է ոչնչացնել ռուսական թևավոր հրթիռները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի կողմից ստեղծվող արգելված թևավոր հրթիռների ոչնչացման հնարավորությունը: Ըստ ամերիկյան կողմի՝ դրանց ստեղծումը հակասում է 1987 թվականին Վաշինգտոնում կնքված «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրին:
Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, Հաթչիսոնը նշել է, որ ԱՄՆ-ն նախընտրում է խնդրի դիվանագիտական լուծման տարբերակը, սակայն չի բացառում նաև այլ միջոցները:
«Մենք կուսումնասիրենք հեռանկարը, որպեսզի կարողանանք ոչնչացնել հրթիռը, որը կարող է հասնել եվրոպական ցանկացած երկիր կամ ամերիկյան Ալյասկա: Կարծում եմ այդ խնդիրը վերաբերվում է բոլորիս, այդ թվում՝ Կանադային», - ասել է Հաթչիսոնը:
Ամերիկյան կողմի դիտարկած տարեբրակների մեջ մտնում է նաև նոր գործարկման փուլում գտնվող հրթիռների ոչնչացումը:



