Օրվա բաղադրատոմսը. Կարտոֆիլը սնկով
ԼԱՅՖԲաղադրիչներ
կարտոֆիլ – 8 հատ
սունկ շամպինիոն – 400գր
սերուցք մինչև 20% յուղայնությամբ – 300մլ
սխտոր – 3 հատ
մաղադանոս – 1 կապոց
ձիթայուղ – 5ճ/գդ
աղ ծովի – ըստ ճաշակի
պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Լվանում, կեղևազրկում ու կտրատում ենք կարտոֆիլը կլոր շերտերով:

- Ապա բարակ շերտերով կտրատում ենք սունկը:

- Տապակի մեջ լցնում ենք կտրատված կարտոֆիլը, ավելացնում աղը, սև պղպեղը և տապակում ձիթայուղի մեջ 10 րոպե, ապա ավելացնում ենք մանր կտրատված սխտորն ու սերուցքը (այնքան, որ ծածկի կարտոֆիլի շերտը) և տապակում ևս 5 րոպե, մինչև սերուցքի խտանալը:

- Առանձին տապակի մեջ լցնում ենք 1ճ/գդ ձիթայուղ և տապակում ենք սունկը:
Տապակած կարտոֆիլը լցնում ենք ձևամանի մեջ, ավելացնում պատրաստի սունկը, մանր կտրատված մաղադանոսը և դնում ջեռոցը 20-30 րոպե 180 աստիճանում:
- Պատրաստի ուտեստը հանում ենք ջեռոցից և մատուցում:

Կարտոֆիլը սնկով շատ հագեցնող է, հեշտ պատրաստվող և կարող է հրաշալի լուծում հանդիսանալ երեկոյան ընթրիքի համար, երբ չեք կողմնորոշվում ինչ պատրաստել:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



