Արագածոտնում 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրագածոտնի մարզում այսօր՝ սեպտեմբերի 30-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 07:10-ի սահմաններում Շիրակի մարզի Փաոքր Մանթաշ գյուղի բնակիչ, 21-ամյա Լևոն Մարգարյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 TN 973 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի մարզից դեպի Արագածոտնի մարզ ընթանալիս, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Նոր Հաճն քաղաքում հաշվառված 70-ամյա Շամիր Մուրադյանին:
Վրաերթի հետևանքով Շ.Մուրադյանը տեղում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



