Մոլդովայի վարչապետը պահանջել է ռուսական զորքերի դուրսբերում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից պահանջել է երկրի տարածքից ռուսական զորքերի դուրսբերում:
«Այս հեղինակավոր ամբիոնից ևս մեկ անգամ կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը վերջ տալ ապօրինի ու սադրիչ գործողություններին՝ վերականգնելով երկրի տարածքից ռուսական զորքերի դուրս բերման գործընթացը»,-ասել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ ռուսական կողմից նման քայլը կնպաստի մերձդնեստրյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Հավելենք, որ երկրի նախագահ Իգոր Դոդոնն ու վարչապետը տարածաձյանություններ ունեն, որովհետև նախագահը ռուսամետ է, իսկ կառավարությունն ու խորհրդարանի մեծամասնությունը՝ արևմտամետ:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



