«Շախմատ» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաները չեն հանվի, բայց դասավանդման մեթոդները կփոխվեն. ԿԳ նախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ11-12 դասարանցիներն, ըստ էության, եթե պետք է որևէ առարկայի քննություն հանձնեն, մոռանում են իրենց դասագիրքն ու անգիր են անում շտեմարանի թեստը: Մենք առաջարկելու ենք, որ այստեղ ևս փոփոխություններ լինեն: Այս մասին Հանրային ՀԸ «Իրականում» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով կրկնուսույցների մոտ դիմորդների հաճախելու մասին:
Նա հերքեց լուրերն այն մասին, որ «Շախմատ» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաներ հանվելու են դպրոցական ծրագրից, սակայն դրանք այլ կերպ են դասավանդվելու: «Մեթոդներն են փոխվելու»,-նկատեց նախարարը:
Հարցին, թե երբ հանրապետական դպրոցը կկարողանա մրցակցել մասնավորի հետ, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ հիմա էլ կան շատ հանրապետական լավ դպրոցներ, լավ ուսուցիչներ, նրանց թիվը փոքր չէ:
Ըստ նրա՝ ինֆորմացիոն այս դարում ուսուցիչը պետք է սովորեցնի ինչպես սովորել, ինչպես ձեռք բերել տեղեկություններ, որոնք ձեռք բերել, որոնք անտեսել:
Նախարարը նաև խորհուրդ տվեց գրքեր կարդալ:



