ԱՄՆ-ը հավելյալ 6 կործանիչ է ուղարկել Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերը F-15 տիպի հավելյալ 6 կործանիչ են ուղարկել Թուրքիայում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազա։ Ինքնաթիռներն արդեն իսկ հասել են Թուրքիայի տարածք։
Այդ մասին նշված է Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության տարածած հաղորդագրությունում։ Դրանում նշված է, որ ինքնաթիռների ուղարկումն ի ցույց է դնում Թուրքիայի ինքնիշխանությանն իրենց անխախտ աջակցությունը։
ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունն ընդգծել է, որ հավելյալ ինքնաթիռների ուղարկումն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների խնդրանքով։
Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել էր «Ինջիրլիքի» ավիաբազայում տեղակայել հավելյալ F-15 կործանիչներ ու A-10 գրոհիչ ինքնաթիռներ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



