Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հույս ունեմ՝ այս դեպքում ևս հուսախաբ չենք անի. «Բախտաբերի» սցենարիստը նույն կազմով նոր սերիալի և «Երջանկության արցունքների» մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Ընտանեկան իրավիճակներն արտացոլող նախագծերն ամենից մեծ պահանջարկ ունեցող «պրոդուկտներն» են: Այդ են փաստում ժամանակին մեծ վարկանիշ ունեցող Հանրային հեռուստաընկերության «Կյանքի կարուսել», «Արմենիա» հեռուստաընկերության «Մի Ստիր», ATV-ի «Երջանկության մեխանիկա» հաղորդաշարերը, որոնք ինչ-ինչ պատճառններով «հեռուստապատմության» գիրկն անցան:

Սակայն մի քանի օրից ATV-ին հերթական նոր անակնկալով կներկայանա հեռուստադիտողին: «Բախտաբեր» և «Վերջին հայրիկը» սերիալների սցենարիստ Անահիտ Մխիթարյանը ստանձնել է վերածնված նախագծի պրոդյուսերական աշխատանքները: «Կյանքի կարուսելը սիրված նախագիծ էր, այդ էր պատճառը որ հնարավորություն ստանալով ATV հեռուստաընկերությունում նախագիծ իրականացնել՝ ընտրեցի այդ ֆորմատը: Ինքս հանդես եմ գալիս որպես պորդյուսեր: Սցենարական աշխատանքով զբաղվելու են «Կյանքի կարուսելի» սցենարսիտները: Ասեմ, որ հիմնականում իրական պատմություններ են ընդգրկված»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց պրոդյուսերը:

 

 



Նորովի կյանք ստացած նախագիծը կոչվում է «Երջանկության արցունքները»: Այն կմեկնարկի նոյեմբերի 9-ից՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 18:55-ին: Դերասանական կազմում ընդգրկված են արտիստներ «Կյանքի կարուսելի» և «Արմենիայի TV»-ի «Մի ստիր» նախագծից. «Հանրայինի նախագծից մասնակցում են Հասմիկ Ասլանյանը, Վեներա Թարզյանը, Հայկ Մնացականյանը, Բագրատ Գևորգյանը, Արթուր Պետրոսյանը, Կարեն Սիմոնյանը, Ռոման Բաբայանը, դերասան-ամուսիններ Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանը... «Մի ստիր»-ից ներգրավված են Իշխան Ղարիբյանը և կինը՝ Թեհմինե Խաչատրյանը, նաև կրկին ամուսիններ Սիրանուշ Լազյանն ու Սամվել Դանիելյանը»...

«Ես գիտեմ, որ նախկին նախագիծը մեծ լսարան է ունեցել և  հույս ունեմ՝ այս դեպքում ևս հուսախաբ չենք անի»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, մեր նախորդ զրույցում Անահիտ Մխիթարյանը տեղեկացրեց, որ «Բախտաբեր» սերիալի ստեղծագործական կազմը ձեռնարկում է մի նոր սերիալի նկարահանում: Հարցին, թե ի՞նչ փուլում է այդ նախագիծը արդյոք նախորդ սերիալի դերասանական կազմն է ընդգրկված լինելու ՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Իսկապես, «Բախտաբերի» թիմը արդեն իսկ սկսել է նախապատրաստական աշխատանքները: Այժմ մտածում ենք հետաքրքիր թեմա ունենալու մասին, դեռևս պրպտումների մեջ ենք: Միայն կարող եմ վստահեցնել, որ «Բախտաբերի» դերասանների մի մասն ընդգրկված կլինի նաև այս սերիալում, բայց թե ովքե՞ր՝ չգիտեմ»:

Նելլի Մարգարյան

 

 

Ուրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում