Հայ-ավստրիական հարաբերություններն ամուր ձեռքերում են. Փաշինյանն անակնկալ հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլերի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ:
Այս մասին ֆեյբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Արման Եղոյանը՝ կից լուսանկարներ հրապարակելով հանդիպումից:
«Եվս մեկ անակնկալ հանդիպում, այս անգամ ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման բացմանը։ Հայ-ավստրիական հարաբերությունները ամուր ձեռքերում են», - գրել է Եղոյանը:
Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ֆանտաստիկ օրինակ է:
Նյու Յորքում ընթացող Գլխավոր վեհաժողովի շրջանակներում սեպտեմբերի 25-ին նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի ելույթը:



