Նռնակ, նռնակի պայթուցիչ և 173 փամփուշտ է հայտնաբերվել Հրազդան գետից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 17-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ զենք-զինամթերք կա: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Մեկնած օպերատիվ խումբը Հրազդան գետից հայտնաբերել է «ՌԳԴ- 5» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափի 173 փամփուշտ:
Նույն օրը՝ ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ոստիկանների հայտնաբերած զինամթերքն ինքն է գցել գետը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



