Մահվան ելքով վրաերթ Երևանում. shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ սեպտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Արարատ Թորոսյանն իր վարած Mercedes մակնիշի 83 QQ 388 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտա և Էրեբունի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված 35-40 տարեկան իգական սեռի հետիոտնի:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, այնուհետև դեպքի մասին տեղակացրել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Մինչ ոստիկանները պարզում էին վրաերթի ենթարկվածի ինքնությունը, հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Նշվում է, որ վարորդ Ա. Թորոսյանն աշխատում է «Գրանդ Քենդի» ընկերությունում:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:



