Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չղջիկները կո՞ւյր են. պարզվում է՝ ոչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք գիտենք, որ...

 

Թռչող մկները (չղջիկներ) տեսնում են միայն էխոլոկացիայի միջոցով, այսինքն՝ նրանք կույր են: 

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Չղջիկները, ինչպես և էխոլոկացիա օգտագործող այլ կենդանիներ, ունեն սովորական տեսողություն: Էխոլոկացիան ընդամենը էվոլ յուցիայի ընթացքում զարգացած կարողություն է, որն օգնում է այդ կենդանիներին արդյունավետ որս կատարել և կողմնորոշվել վատ տեսանելիության (ասենք՝ մթություն) պայմաններում: 

Ի դեպ, թռչող մուկ արտահայտությունը այնքան էլ ճիշտ չէ: Սրանք մկների ընտանիքի հետ ընդհանրություններ չունեն: Ի դեպ, նշենք նաև, որ կան թռչող աղվեսներ, թռչող շներ: Սրանք առանձին ընտանիք են և կոչվում են ձեռնաթևավորներ, այսինքն՝ թռչող կենդանիներ: Ձեռնաթևավորները հիմնականում սնվում են միջատներով, բայց կան տեսակներ, որոնք սնվում են նաև մանր թռչուններով, մողեսներով, երկկենցաղներով, ձկներով և այլն: Կան նաև խոտակերներ: Հարավային Ամերիկայում կան երեք տիպի թռչող մկներ, որոնք սնվում են թռչունների և ողնաշարավոր կենդանիների արյունը ծծելով, ինչպես, օրինակ, մոծակները: Չղջիկների մարյա բոլոր տեսակները գիշերային կենդանիներ են: Ցերեկը նրանք քնում են՝ կա՛մ գլխիվայր կախված, կա՛մ էլ ժայռաճեղքերի, տերևների մեջ թաքնված: Իրենց աչքերի շնորհիվ նրանք հասկանում են, որ գիշեր է, և դուրս են գալիս որսի: Տեսողությամբ նրանք նաև կողմնորոշվում են տարածքում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը գետնից, շրջանցում են մեծ արգելքները: Իհարկե, նրանց տեսողությունը լիարժեք զարգացած չէ և մթության մեջ նրանք ունակ չեն միայն դրա օգնությամբ թռչող միջատներ որսալ կամ խուսափել անսպասելի արգելքներից: Այս դեպքում էլ հենց նրանց օգնության է գալիս էխոլոկացիան:

Թռիչքի ընթացքում չղջիկը երգում է (որոշ տեսակներ դրա համար օգտագործում են քթանցքները, որոշներն էլ՝ բերանը): Այդ նպատակի համար նա օգտագործում  է մարդկանց լսողության համար անընկալելի բարձր հաճախականության ուլտրաձայնային վանկերի բարդ համադրություններ: Յուրաքանչյուր չղջիկ արտաբերում է իրեն յուրահատուկ վանկերի համադրություն և կարողանում է այն տարբերել այլ թռչող մկների արձակած ձայներից: Ուլտրաձայներով կենդանիները տարբերակում են դրա տիրոջը՝ ճանաչում են միմյանց, հասկանում հիերարխիկ դերերը երամում, նաև բազմացման համար զուգընկեր գտնում: Բացի այդ, արձակած ուլտրաձայնը, հանդիպելով արգելքի, օրինակ՝ թռչող միջատի, անդրադարձվում է, որը և չղջիկի ականջը որսում է և ուղարկում ուղեղի լսողական կենտրոն, ինֆորմացիան մշակվում է, և թռչող մուկը արդեն իմանում է հավանական կերի հեռավորությունը և դիրքը: Փորձերը ցույց են տվել, որ չղջիկները ունակ են 17 մետրից տարբերել 0,4 մմ հաստությամբ լարը, որը նրանց համար կարող է թռիչքի արգելք հանդիսանալ: Այսինքն, նրանք բավականին զարգացած էխոլոկացիա ունեն:

Պետք է նշել, որ որոշ դեպքերում անգամ էխոլոկացիան չի օգնում թռչող մկանը կեր հայթայթել: Որոշ միջատներ նրանց դեմ պայքարի մեթոդներ են ստեղծել: Օրինակ, կան տեսակներ, որոնք հեռվից լսում են ուլտրաձայնը և անմիջապես հեռանում են այդ տարածքից, թիթեռների որոշ տեսակներ այս «որսորդներին» կեղծ լուսային ազդանշաններ են տալիս, այսինքն՝ ես միջատ չեմ, կամ էլ հաջողացնում են խլացնել ուլտրաձայնային անդրադարձը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով