ՄԱԿ-ի ամբիոնից մենք պետք է առաջին հերթին փորձենք մեղմել մեր շրջափակման հետևանքները․ ՄԱԿ-ի փորձագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները պետք է հստակ լինեն՝ ներկայացվի՝ Հայաստանը ցույց է տալիս, օրինակ, թե ինչպես կարելի է խաղաղ և բնականոն ճանապարհով սոցիալական գործընթացներ զարգացնել: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ առավել հեռանկարային պլանով պետք է դիտարկել տնտեսական զարգացումը:
«ՄԱԿ-ի դերակատարումն այդ տեսանկյունից կարող է լինել բավականին զգալի: Առաջին հերթին Հայաստանը պետք է լիարժեք օգտագործի ՄԱԿ-ի հնարավորությունները, այսպես կոչված՝ «կողպված երկրների» զարգացման համար, երկրների, որոնք չունեն անմիջական ելք դեպի ծով, երկրների, որոնք գտնվում են էներգատրանսպորտային շրջափակման մեջ: Այս ուղղությամբ, կարծում եմ՝ հետաքրքիր հեռանկարներ կարող են բացվել»,- ասաց նա:



