Մադուրոյի դեմ մահափորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի գործով երեք նոր կասկածյալ է ձերբակալվել: Այս մասին, ինչպես հաղորդում է Telesur հեռուստաալիքը, հայտարարել է Վենեսուելայի կապի ու տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը:
Ռոդրիգեսի խոսքով՝ Վենեսուելայում շարունակվում են երկու կասկածյալի որոնումներ, որոնք նախագահի դեմ կազմակերպված մահափորձի ձախողումից հետո թաքնվում են «Քահանա» և «Լատինո» մականունների տակ:
Ավելի վաղ իրավապահ մարմինները ձերբակալել են մահափորձի կազմակերպիչներ Հենրիբերտ Ռիվասին, Անխել Լիսբետ Էսպոսիտային և նախկին գնդապետ Ռամոն Վելասկոյին՝ «Կորոկորո» մականունով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



