Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ենթադրյալ ընտրախախտումների 3 դեպքերի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Երևան քաղաքի ավագանու արտահերթ  ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների  վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 16:00-ի դրությամբ, ստացվել է 3 հաղորդում-ահազանգ, որոնցից մեկը՝ կրկնակի քվեարկության փորձի, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել այս երեք հաղորդում-ահազանգերի մասին. 

«Այսպես՝

- 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:20-ին,  թիվ 4/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ նույն ընտրատեղամասում կատարվել է կրկնակի քվեարկություն:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:13-ին, թիվ 130 դպրոցում տեղակայված 4/46 ընտրատեղամասում 82-ամյա ընտրողը, գրանցվելով քվեարկության համար, ստացել է կտրոն, սակայն առանց ընտրելու մոտեցել է ընտրական հանձնաժողովի տեխնիկական սարքի մյուս մասնագետին, կրկին գրանցվել, որի արդյունքում սարքի կողմից տրվել է «կրկնակի գրանցման փորձ» գրառմամբ կտրոն:

Նույն օրը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

- Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին է ուղարկվել «Hetq.am» կայքում հրապարակված՝ «2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա» վերտառությամբ հրապարակումը, համաձայն որի՝ խախտվել է քվեարկության գաղտնիությունը։ Ըստ հրապարակման՝ 2/46 ընտրատեղամասն այնպես է կահավորված, որ քվեախցիկի անմիջապես վերևում տեսանելի է առաստաղին ամրացված տեսախցիկը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ թիվ 139 դպրոցի շենքում տեղակայված թիվ 2/46 ընտրատեղամասում՝ քվեախցիկների հետևի պատի վերին անկյունում, տեղադրված տեսախցիկի օբյեկտիվը փակված-ծածկված է թղթով և կպչուն ժապավենով: Նշված թղթի և ժապավենի ժամանակավոր ապամոնտաժումից հետո պարզվել է, որ օբյեկտիվը ուղղված է դեպի դպրոցի աստիճանները, այլ ոչ թե՝ քվեախցիկները, միաժամանակ՝ այն միացված չէ սնուցման համակարգին և լարումը բացակայում է: Զննության ավարտին տեսախցիկի օբյեկտիվը կրկին ծածկվել է:

- Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից  ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին է ուղարկվել «Hetq.am» կայքում հրապարակված «Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ» վերտառությամբ հոդվածը՝ քվեարկության գաղտնիությունը խախտվելու վերաբերյալ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն է վերցվել թիվ 10/22  ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահից, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրապարակման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ ՔԿ ծառայողների կողմից կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար»:

«Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով Ֆլիկի գործակալը ժամանել է Բարսելոնա՝ նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ երկարաձգելու նպատակով «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ․ հայտնի է՝ ինչ են քննարկել Վեդիում անչափահաս քույրերի դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ․ դատախազություն Հաղթանակի ինժեներ մարշալ Ագանով (տեսանյութ) Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա Ինչպես է Զիրոյանն ընկել բեմի վրա Հայաստանի առաջնությունում «Նոան» հաղթեց «Գանձասարին»․ «Արարատ-Արմենիան» առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ Եկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանՍուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր Տնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԱնահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ-ի անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական ինքնաթիռն է վայրէջք կատարել «Զվարթնոցում» Առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի Ջուր չի լինելու մայիսի 7-ին և 8-ին Առեղծվածային մահվան դեպք Երևանում․ «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է կնոջ մարմին ՊՍԺ-ն պատրաստ է Գոնսալու Ռամուշին վաճառել «Բարսելոնային» Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․ ՑԱՀԱԼ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ առանցքային գործոն՝ մեր տարածաշրջանի փոխկապակցվածությունը վերածելով իրական տնտեսական հնարավորությունների․ Վահագն Խաչատուրյան Գողության դեպք՝ Երևանում Դավիթ Խուդաթյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է TRIPP նախագծի վերաբերյալ հարցեր ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինՎեդիում 2 երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են եղել, 3 անձինք են ներգրավված CNN-ի հիմնադիր Թեդ Թըրներն է մահացել Ավտովթարի մասնակից դարձած 19-ամյա վարորդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին․ ՆԳՆ (տեսանյութ) Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ոչնչացվել է «Nestle»-ի մանկական սննդի որոշ խմբաքանակ Նորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»«Նվաստացնող» 19-ամյա վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Իրանի ՀՕՊ ուժերն ԱԹՍ են խոցել Հորմուզի նեղուցում Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՊատմական ռեկորդի շեմին. «Բարսելոնան» կարող է աննախադեպ ցուցանիշ գրանցել Լա լիգայում 31-ամյա տղամարդը սպանել է սիրեցյալինՈչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՍամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ