Ինդոնեզիայում Boeing 737-ը դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում (Ճավա կղզի) Boeing 737 մարդատար ինքնաթիռը դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Jakarta Globe թերթի Էլեկտրոնային տարբերակին, Batik Air ավիաընկերության հանրանավը ժամանել Էր Ջակարտայից:
Միջադեպի հետեւանքով ինքնաթիռում գտնվող 167 հոգուց ոչ ոք չի տուժել:
Հրատարակության տվյալներով՝ վայրԷջք կատարելիս կոտրվել Է հանրանավի շասսիի առջեւի կանգնակը: Ինքնաթիռի կանգնելուց հետո դրանում բոլոր գտնվողները տարահանվել են, օդանավի բռնկում տեղի չի ունեցել: Օդանավակայանի աշխատանքը դադարեցված Է մինչեւ միջադեպի հետեւանքների լիակատար վերացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



