«Բարսելոնան» հույս ունի ձեռք բերել Պոլ Պոգբային
ՍՊՈՐՏԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով, հաղորդում է The Mirror–ը։ Կատալոնական ակումբի սկաուտներն այս մրցաշրջանում կհետեւեն 25–ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի խաղին բոլոր հանդիպումներում։
Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ «Բարսելոնան» հույս ունի աշխարհի չեմպիոնի ձեռք բերել հաջորդ ամռանը։
Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին Թուրինի «Յուվենտուսից»։ Ընթացիկ մրցաշրջանում նա անգլիական թիմի հետ մասնակցել է 6 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



