Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 26-ամյա Ալբերտ Վարդանյանի վարած Opel Astra Sports մակնիշի 51 LA 005 համարանիշի և որպես տաքսի շահագործվող Opel մակնիշի 34 TC 467 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ականատեսների խոսքով՝ վթարի մեղավորը եղել է տաքսու վարորդը, ով փորձել է շրջադարձ կատարել և իր ճանապարհով ընթացող մյուս Opel-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Տաքսու վարորդին ու վիրավոր ուղևորին առաջինը օգնության է հասել Opel-ի վարորդ Ա. Վարդանյանը:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:



