«Արսենալ»-ի կարևոր հաղթանակը
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին հաղթանակի մասին:
«Սա կարևոր հաղթանակ էր մեզ համար: Առավել բարդ երկրորդ կես ունեցանք, քան առաջինն էր: Մարզիչ Էմերին երեք անգամ հաղթել է այս մրցաշարում, դա կարևոր է «Արսենալ»-ի համար: Փորձելու ենք հաղթել Եվրոպայի լիգայում և այդ ժամանակ իրավունք կստանանք խաղալ Չեմպիոնների լիգայում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը մեջ է բերում անգլիական մամուլը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վորսկլա»-ին (4:2): Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



