Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


10 ամենաներդաշնակ զույգերը հայկական շոոու բիզնեսում (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Վերջին մի քանի քննադատական գրառումներից հետո ուզում եմ մի հատ էլ դրական ու գովացող գրառում գրել։ Չնայած վատատեսների պատկերացումներին՝ մեր թերի էստրադայում կան նաև դրական կողմեր, և այդպիսի դրական կողմերից մեկը ներդաշնակ ու իրար սազող ընտանեկան զույգերն են, որոնցում ամուսիններից մեկը կամ երկուսն էլ հանդիսանում են շոու բիզնեսի ներկայացուցիչ։ Ձեզ եմ ներկայացնում այդպիսի 10 ամենաներդաշնակ զույգերը, որոնք կարող են օրինակ ծառայել ուրիշների համար։

10. Արևիկ Ուդումյան և Արամ Վարդևանյան

233

Չնայած նրան, որ Արևիկի ու Արամի մեջ կա տարիքային տարբերություն, որը ստանդարտ չէ հայկական ընտանիքի մոդելի համար (Արևիկը մի քանի տարով մեծ է), բայց այս զույգից ճառագող դրական էներգետիկան ու սերը ոչ միայն չեղարկում են այդ հանգամանքը, այլև ստեղծում են ներդաշնակության այնպիսի մթնոլորտ, որտեղ այդ գործոնը մի բան էլ ավելի է խորացնում դրական կոնտրաստը։ Ի դեպ, Արամը ոչ մի կապ չունի շոու բիզնեսի հետ ու զբաղվում է իրավաբանությամբ։

9. Արամե և Աննա Թովմասյան

Արամեի ու Աննայի ընտանեկան զույգից այնպիսի հանգստության ու հարմարավետության էներգետիկա է բխում, որ մարդ էսթետիկական հաճույք է ստանում՝ նրանց կողքից հետևելով։ Երիտասարդ, գեղեցիկ ու դրական այս զույգն անգամ իր հայացքով ու կեցվածքով կասկած չի թողնում, որ իրենց հարաբերություններում հարմոնիան ու հաշտությունն են գերիշխում։

8. Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան

Գրիգորի ու Հռիփսիմեի ընտանիքը հանգիստ կարելի է դասել օրինակելի ընտանիքների շարքին, ընդ որում՝ ոչ թե զուտ շոու բիզնեսի աշխարհում, այլ առհասարակ։ Հրաշալի ու դրական զույգ, հրաշալի ու խարիզմատիկ երեխա, միմյանց փոխլրացնող արտաքնային տարբերություն և հոգևոր մտերմություն. այսպիսի պատկեր է տեսնում Գրիգորի ու Հռիփսիմեի ընտանիքին ակնդրող մարդը։

7. Սյուզան Մարգարյան և Հրաչյա Հարությունյան

Սյուզան Մարգարյանի ու Հրաչյա Հարությունյանի ընտանեկան միությունն ամենաերկարակյացներից մեկն է մեր շոու բիզնեսում։ Սյուզան Մարգարյանի վառ անհատականությունն իդեալական կերպով փոխլրացնում է Հրաչյա Հարությունյանի համեստությանն ու զուսպ բնավորությանը, և զարմանալի չէ, որ այս հրաշալի ու ներդաշնակ ընտանիքում մեծացել է Սիրուշոյի պես դրական և հաճելի անհատականություն։

6. Հասմիկ Կարապետյան և Շանթ Կիզմիրյան

Հասմիկ Կարապետյանը, լինելով շատ թեթև ու անգամ եթերային կերպար և վառ անհատականություն, կարծես թե կարողացել է իդեալական համապատասխանություն գտնել իր համար՝ ի դեմս իր ամուսին Շանթ Կիզմիրյանի։ Դժվար է ասել, որ նրանք արտաքնապես իրար նման են, բայց սա այն հազվադեպ զույգերից է, որ անգամ վիզուալ ուսումնասիրելիս քեզ չի լքում այն զգացողությունը, որ նույն հոգու երկու կեսերն են երկու տարբեր մարմիններում։ Շատ դրական ու ներդաշնակ զույգ է։

5. Սարգիս և Մանո Գրիգորյաններ

Մանոյի հետ ամուսնությունը երկրորդն է Սարգսի կյանքում, ու սա այն դեպքերից է, երբ կարելի է ասել, որ արդյունքները ծածկում են բոլոր անհարթությունները։ Սարգիսն ու Մանոն համերաշխ ու փոխլրացնող զույգ են, իսկ նրանց միության դրական ու երջանիկ լինելու փաստի ամենավառ ապացույցը նրանց երկու փոքրիկ դստրիկներն են, որոնք մեկը մյուսից հրաշք են։

4. Միշո և Սոնա

Դժվարանում եմ ասել, թե որքանով է ներդաշնակությունն իշխում այս զույգի ներքին հարաբերություններում, բայց որ Միշոն ու Սոնան արտաքնապես ամենահարմոնիկ ու գեղեցիկ զույգերից մեկն են մեր շոու բինեսում, կասկածից վեր է։ Մյուս կողմից, Միշոյի նման էքսցենտրիկ ու ինքնահավան կերպարի կողմից այնպիսի քնքուշ դրսևորումներն իր կնոջ հասցեին, որոնք նա անում է տարբեր հրապարակային միջոցառումների ժամանակ, շատ բանի մասին են խոսում։

3. Արամո և Էմմա Պետրոսյան

Գուցե նրանք ամենագեղեցիկ տղամարդն ու կինը չեն, գուցե նրանք ամենաէպատաժային զույգը չեն, գուցե նրանց ավելի քիչ են ուշադրություն դարձնում լրատվամիջոցները, բայց մի բան ակնհայտ է. այս զույգն այնքան ներդաշնակ է և այնքան է թրծվել տարիների ընթացքում, որ այսօր անհնար է նրանց պատկերացնել իրարից առանձին։ Նույնիսկ երբ ուզում ես հիշատակել նրանցից մեկին, ակամայից առաջին բանը, որ գալիս է մտքիդ, «Արամոն ու էմման» արտահայտությունն է։

2. Սուրեն Փահլևանյան և Յանա Դանիելյան

Ռուսական հայտնի խոսքը թարգմանաբար հնչում է այսպես. «Մարդ ու կին՝ նույն սատանան»։ Հայերենում էլ են ասում նման մի բան. «Այր ու կին՝ մեկ մարմին»։ Իմ կարծիքով, այս զույգի պարագայում այսպիսի ձևակերպումը խիստ տեղին է։ Նրանք նման են բնավորություններով ու խառնվածքով, նրանք փորձում են նույնիսկ հագնվելու ոճերն իրար համապատասխանեցնել ու անգամ նույն դաջվածքից ունեն։ Գուցե Սուրենի ու Յանայի մասնագիտական գործունեությունը ոմանց դուր գա կամ էլ չգա, բայց այն, որ նրանք իրար համապատասխանող ու ներդաշնակ զույգ են, աքսիոմատիկ իրականություն է։

1․ Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան

Ամենայն ազնվությամբ եմ ասում, իրար ավելի համապատասպանող, ներդաշնակ ու փոխլրացնող զույգ ես մեր շոու բիզնեսում չգիտեմ։ Նրանք իրար համապատասխանում են բացարձակ բոլոր հնարավոր ու անհնար պարամետրերով. թե՛ արտաքնապես, թե՛ ոճային, թե՛ բնավորության տեսանկյունից, և անգամ իրենց ռաբիսության մեջ նրանք իրար փոխլրացնում են։ Ասենք, անգամ իրենց երեխայի մկրտության օրը Հռիփսիմեն իր հագուստն ընտրել էր Մարտինի «չարոխներին» համապատասխան, ու դա վերջն էր։ Ամեն դեպքում չեմ ուզում մեր շքերթում առաջատարների մասին վատ նոտայով ավարտել։ Ի վերջո, այս աշխարհում գրեթե ամեն ինչ հարաբերական է ու սուբյեկտիվ է, իսկ սերն ու ամուր ընտանիքը հավերժ արժեքներ են, և այս զույգը կարող է պարծենալ երկուսով էլ։

Աղբյուրը՝ https://showbusinessscandals.wordpress.com/

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա Ղահրամանյան