Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս տարի Սյունիքում կիրականացվի 13 ծրագիր` 422 մլն դրամ արժողությամբ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հարցազրույց Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ:

–Պարո՛ն մարզպետ, լրացավ Ձեր պաշտոնավարման 100 օրը: Ի՞նչ վիճակ է տիրում մարզում, և ի՞նչ է արվել խնդիրները լուծելու ուղղությամբ:

– Մարզում չլուծված հարցերը, իրոք, շատ են, և այս կարճ ժամանակահատվածում, բնականաբար, իմ առաջնային քայլը եղել է իրավիճակին ծանոթանալը, խնդիրները դասակարգելը, լուծման ուղիներ գտնելը և ժամանակացույց կազմելը՝ խնդիրներն ըստ առաջնահերթության լուծելու համար: Նշեմ, որ ՀՀ վարչապետն իր առաջին աշխատանքային այցն սկսեց Սյունիքից, հանդիպումներ ունեցավ մարզի բոլոր տարածաշրջաններում: Արձանագրեմ, որ բավականին արդյունավետ այց էր, որի ընթացքում և՛ բնակիչները, և՛ համայնքի ղեկավարները վարչապետին ներկայացրեցին բազմաթիվ խնդիրներ՝ սկսած անձնական հարցերից մինչև խմելու և ոռոգման ջրին, տրանսպորտին, առողջապահությանը, կրթական ոլորտին առնչվող խնդիրներ և այլն: Վարչապետի հանձնարարականով շատ հարցեր արդեն իսկ լուծվել են կամ գտնվում են լուծման փուլում: Իմ կողմից իրականացվում է վերահսկողություն դրանց լուծման ուղղությամբ: Բնականաբար, եղել են այնպիսիք, որ պարզապես լուծում չունեն կամ չէին կարող դիմումատուի նախընտրած ելքն ունենալ: Մարզ են այցելել նաև կառավարության մի շարք անդամներ, որոնք տեղում ծանոթացել են իրենց ղեկավարած ոլորտների խնդիրներին և լուծումներ առաջարկել կամ լսել մեր առաջարկները: Անմիջականորեն շփվում եմ մարզի բնակիչների հետ և՛ բնակավայրեր իմ այցերի, և՛ մարզպետարանում ընդունելության ժամանակ: Այս ընթացքում մարզի համայնքներում իրականացված ուսումնասիրումայնքներում իրականացված ուսումնասիրության, վերհանվել են հրատապ լուծում պահանջող քաղաքաշինական հիմնախնդիրները և ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Եվ արդեն իսկ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 13 ծրագիր, որոնք պետք է իրականացվեն մարզում 2018թ.՝ 422մլն դրամ արժեքով: Ուզում եմ առանձնացնել 2 կարևոր խնդիր, որոնց լուծման ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում՝ Մեղրու գազիֆիկացումն ավարտելը, այսինքն, ի վերջո, բնական գազը մեղրեցիների բնակարան հասցնելը, և Մեղրու հիվանդանոցը արևային էներգիայով ապահովելը. ի դեպ, ծրագրում ենք և հաշվարկներ կկատարենք մարզի մյուս հիվանդանոցներում ևս արևային էներգիայի կիրառումը ներդնելու համար: Միայն Մեղրու հիվանադանոցի հաշվարկով՝ այս նորամուծությամբ տարեկան 7.5 մլն դրամի տնտեսում կլինի: 

Իսկ առհասարակ մարզի բոլոր համայնքներում համընդհանուր և առաջնային խնդիրներն են միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների վիճակը, ոռոգման և խմելու ջուրը, վերելակների, տանիքների նորոգումը, կրթական հաստատությունների վերանորոգումը: Բոլոր ոլորտների ուղղությամբ աշխատումն ենք համապատասխան նախարարությունների հետ, ներկայացրել ենք և կշարունակենք ներկայացնել հրատապ խնդիրները: Այս պահին նաև մեր առջև ծառացած է Շաղատի և Խնածախի խոշոր հրդեհների հասցրած վնասների փոխհատուցման համար լուծումներ գտնելը: 

– Պարոն Համբարձումյան, երկրում նոր իրավիճակ է: Ժողովուրդն ակտիվորեն պայքարում է իր իրավունքների համար: Մասնավորապես, մարզի Տեղ, Խնձորեսկ համայնքների բնակիչները վերջերս փակել էին միջպետական ճանապարհը: Ձեր միջնորդությամբ ճանապարհը բացվեց: Ի՞նչ խնդիրներ ունեին և ինչպե՞ս լուծվեցին դրանք:

– Իրավացի եք, նշված համայնքների բնակիչները ընտրել էին բողոքի այդ ձևը՝ համայնքների խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Բնակիչների հետ անկեղծ ու անմիջական զրուցել եմ, ասել եմ, որ խնդիրները մեկ կամ երկու օրում հնարավոր չէ լուծել: Փոխադարձ համաձայնությամբ ճանապարհը բացվել է, բնակիչներին մտահոգող հարցերը լուծման փուլում են: Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ մեր քաղաքացիները պաշտոնյայի հետ անմիջական շփման կարիք ունեն և սրտացավ վերաբերմունքի դեպքում միշտ պատրաստ են ընդառաջել: Տպավորություն կա, որ խզված, կտրված է եղել մարզպետի և բնակիչների կապը: Դա նկատեցի ինչպես բողոքի ակցիաների, այնպես էլ բնակավայրեր իմ այցելությունների ընթացքում:

– Մարզի կարևորագույն խնդիրներից է առողջապահության ոլորտը, մասնավորապես՝ մասնագետների խնդիրը: Կխնդրեմ խոսեք նաև Սիսիանի բժշկական կենտրոնի ճակատագրից: 

– Այո, մարզի առաջնային ոլորտներից է առողջապահությունը, և հիմա հրապարակորեն ասում եմ՝ մարզի ոչ մի բուժհիմնարկում կոռուպցիոն երևույթներ չկան, այդուհանդերձ, դիմում եմ բոլոր սյունեցիներին. եթե կա որևէ դեպք, կոռուպցիայի օրինակ, եթե կնկատեք նման երևույթ, անմիջապես դիմեք ինձ, ու նույն պահին օրենքի ողջ խստությամբ կլինի արձագանքը:

Մարզի 4 արդիականացված բժշկական կենտրոններում առ այսօր խնդիրների խնդիրը մնում է մասնագետ բժիշկների բացակայությունը, այս ընթացքում նաև հաջողվել է երիտասարդ նոր մասնագետներ բերել Կապան և Քաջարան, որն անշուշտ բավարար չէ: Մարզպետարանը քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։

Ինչպես գիտեք, Սիսիանում նշված ոլորտն առողջացնելու համար նախատեսվում էր օպտիմալացում, ըստ որի պետք է համադրվեին Սիսիանի քաղաքացիական հիվանդանոցի և զինվորական հոսպիտալի գործառույթները, որին ես ևս անձնապես դեմ էի, ինչպես մեր քաղաքացիներից շատերը: Հարցը քննարկվեց նաև ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարների՝ Սյունիք կատարած այցերի ընթացքում: Այս 2 բուժհաստատությունների միավորման վերաբերյալ իրարամերժ ու հակասական կարծիքներ կային։ Հուրախություն սիսիանցիների՝ ասեմ, որ կառավարության սեպտեմբերի 14–ի նիստում ուժը կորցրած ճանաչվեց 2018 թվականի ապրիլի 12–ի՝ ««Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» որոշումը:

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի լուծարման գործընթացը հանգեցրել էր տարածաշրջանի բնակչության և ընկերության աշխատողների իրավացի դժգոհությանը: Նշված որոշման հիման վրա ընկերության լուծարման արդյունքում տարածաշրջանի բնակչության բժշկական օգնության և սպասարկման գործընթացը նախատեսվում էր իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի կողմից, որի պարագայում, հաշվի առնելով առկա դժգոհությունները, նշված գործընթացի իրականացումը ՀՀ ՊՆ կայազորային հոսպիտալի կողմից նպատակահարմար չէ: Միաժամանակ, ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 464–Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դրանում նախատեսված որևէ գործողություն չի իրականացվել՝ արդյունքում ներկայացված որոշման նախագծի ընդունման դեպքում որևէ լրացուցիչ գործողությունների կատարման անհրաժեշտություն չի առաջանում: 

Եվ այս առումով ցանկանում եմ իմ և սիսիանցիների անունից շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նաև ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարներին՝ խնդիրը ժողովրդահաճ ճանապարհով լուծելու համար: 

Ինչևէ, ոլորտը խոցելի է և շարունակում է մնալ մարզպետարանի ուշադրության կենտրոնում: 

– Ի՞նչ է արվում գյուղատնտեսական համարվող մարզի համայնքների ջրամատակարարման բարելավման ուղղությամբ:

–Ես անձամբ հանդիպումներ եմ ունեցել «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացուցիչների հետ, քննարկել մարզում խմելու ջրի մատակարարման առկա վիճակը։ Պատասխանատուներին ներկայացվել է մարզի բոլոր համայնքներից մարզպետարանի ստացած՝ ջրամատակարարման հետ կապված բողոքներն ու խնդիրները: Ոլորտի պատասխանատուները խոստացել են առավել մանրամասնորեն ուսումնասիրել դրանք և վերացնել առկա բոլոր թերությունները: Բայց, գիտեք, որ համայնքներից շատերում՝ մանավանդ գյուղական, մատակարարը «Վեոլիան» չէ, ու առհասարակ թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջրի հետ կապված բազում խնդիրներ կան բնակավայրերում: Բոլոր խնդիրներին տեղյակ ենք և աստիճանաբար ձգտում ենք լուծում տալ, կառավարության այս տարվա հրատապ խնդիրների համար հաստատված ծրագրերի մեջ ևս ջրամատակարարման ոլորտին առնչվող աշխատանքներ կան: 

– Վերջերս Կապանի «Սյունիք ֆուդ» գործարանի աշխատողները պահանջում էին իրենց երկու ամսվա աշխատավարձը: Ի՞նչ լուծում է տրվել հարցին:

– Ցավոք, աշխատավարձի պարտքը դեռևս չի մարվել, բայց հավաստիացնում եմ, որ կմարվի: Վերջերս կրկին գործարանի ճակատագրի հետ կապված հանդիպումներ, քննարկումներ եմ ունեցել Երևանում: Կարևորում եմ այս գործարանի դերը, քանի որ այն զբաղվածության լուրջ խնդիր է լուծում Կապանում։ Այսօր փորձում ենք ներդրումներ ապահովել՝ առկա վարկային պարտավորություններն ու աշխատավարձի պարտքերը մարելու, ինչպես նաև արտադրությունը շարունակելու համար: Մի շարք գործարարների հետ հանդիպումներ են կայացել, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում, այս պահին այդ ներդրումային առաջարկներն են քննարկվում, ինչպես նաև կա դրսից գործարար, ով պատրաստ է իրացնել արտադրանքը: 

– Որպես սահմանամերձ մարզի ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում բանակ–հասարակություն կապը:

Նախքան բանակ–հասարակություն կապին անդրադառնալը, նշեմ, որ սահմանամերձ գյուղերի հիմնահարցերի լուծմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն ինձ համար շատ կարևոր է։ Այդ գյուղերի բնակիչները նաև սահմանապահներ են: Նրանք երբևէ չեն լքել իրենց բնակավայրը և այդպես պաշտպանում են իրենց հայրենիքը։ Սահմանամերձ գյուղերը մշտապես պետք է գտնվեն կառավարության ուշադրության կենտրոնում: 

Սյունեցին կանգնած է եղել ազգային բանակի ակունքներում, այդ կապը եղել  է ամուր ու շարունակում է մնալ այդպիսին, քանի որ սյունեցին ունի անկոտրում կամք ու բարձր ռազմահայրենասիրական գիտակցություն։ Մեր հասարակությունը չի կարող մեկուսացվել բանակից, չկա ընտանիք, ում համար բանակն անձնական պատմություն չլինի: Հետևաբար, ազգ–բանակն այն հասարակությունն է, որը գործում է որպես մեկ միասնություն:

Հենց վերջերս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում էինք, շրջել ենք մարտական հենակետերով, զրուցել դիրքապահ անձնակազմի հետ։ 

Հիմա ես ավելի հաճախ եմ այցելում զորամասեր, զրուցում զինվորների հետ, ծանոթանում ծառայության պայմաններին: Մեր մարզը աշխարհագրական այնպիսի դիրքում է, որ բոլորս ենք զինվոր, այն էլ՝ հաղթանակած բանակի զինվոր ու այդ հաղթանակը պահողները այսօր նաև մենք ենք:

Եղել եմ բազմաթիվ սահմանամերձ գյուղերում, և ինչպես 90–ականներին էր, այնպես էլ այսօր այդտեղ բնակիչները մեծ պատասխանատվություն են զգում այն հողի հանդեպ, որտեղ ապրում են: Սերտ ու բարեկամական հարաբերություններ ունենք մարզում գործող 2 բանակային կորպուսների հրամանատարության հետ, նրանք մեր համայնքների կյանքի մի մասնիկն են, մենք էլ մասնակցում ենք իրենց միջոցառումներին, առօրյային, աջակցում՝ ինչով կարող ենք, պատասխանատու եմ այս մարզում ծառայող ամեն մարդու համար:

–Պարոն մարզպետ, վերջում Ձեր խոսքը սյունեցիներին և բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում, վստահում և մեծ հույսեր են կապում Ձեզ հետ:

– Կարծում եմ՝ այս վերջին երեք ամսում վերականգնվել է սյունեցու ոգին, կարճ ժամանակահատվածում մարզում կա ներքին հանգստություն, համենայնդեպս, եթե ոչ լիարժեք, ապա այդ ճանապարհին ենք... Ինչ– որ տեղ վերականգնվել է վստահությունը մարզպետարանի հանդեպ, մարդիկ ամեն հարցով ու անվախ դիմում են, այն փակ ու անմատչելի չէ, ես նույնպես, որքանով թույլ է տալիս զբաղվածությունս, հասանելի եմ: Իհարկե, մարզում խնդիրները շատ ու շատ են ու բազմաբնույթ, և ցանկանում եմ, որ մեր քաղաքացիները ըմբռնումով ընկալեն սա, լինեն համբերատար, գիտակցեն, որ միանգամից ու արագ ամեն ինչ հնարավոր չէ լուծել: Բայց ինքս միայնակ չեմ կարող հասնել դրան, դրա համար հայցում եմ բոլորիդ աջակցությունը, աշխատասիրությունը, նվիրվածությունը հայրենի մարզին ու միասնականությունը՝ հանուն լավ ու իրատեսական գաղափարների իրականացման: 

Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև շնորհավորել սյունեցիներին ու ողջ հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանԻնչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Ո՞ր հայկական ամրոցը երբեք չի գրավվել․ պատմական առեղծված, որը մինչ օրս հետաքրքրում է պատմաբաններինԲժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Քարը քարին չեն թողնի. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կա