Եվրախորհրդարանի ղեկավարը Թեհրանում կքննարկի երկխոսության աշխուժացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը նոյեմբերի 7-ին իր առաջին պաշտոնական այցը կկատարի Թեհրան, որի ընթացքում Իրանի իշխանությունների հետ կքննարկի երկխոսության աշխուժացումը: Այդ մասին, նոյեմբերի 6-ին հաղորդել Է ԵԽ-ի մամուլի ծառայությունը:
«Նախագահ Մարտին Շուլցը շաբաթ օրը կուղեւորվի Իրան՝ ակտիվացնելու երկխոսությունը Եվրամիության եւ այդ երկրի միջեւ»,- ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այցի ընթացքում Շուլցը բանակցություններ կվարի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի, արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



