Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անդորր փոթորկից առա՞ջ, թե՞ վերադարձ կառուցողականության դաշտ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ օրերին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն աչքի ընկավ փոխադարձ և անկանոն կրակահերթերով: Իշխանության նախաձեռնությամբ սկսված հակաքարոզչության ալիքը անմասն չթողեց քաղաքական ուժերից շատերին: Արդյունքում արձանագրվեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընտրությունները բացառապես հակաքարոզչական բովանդակությամբ լցվեցին՝ զերծ մնալով ծրագրային պայքարի բաղադրիչից:

Իհարկե, որևէ երկրում որևէ ընտրություն մանկապարտեզի տոնական հանդես չէ, ոչ էլ թատերական ներկայացում, որտեղ պետք է գերիշխի լռությունը և քնքշությունը: Ընտրությունն ինքնին միշտ կոշտ գործընթաց է: Բայց մեր մոտ այդ կոշտ գործընթացը միշտ ունի պոտենցիալ՝ վերածվելու թշնամության և կամուրջների տոտալ այրման:

Բարեբախտաբար, արդեն երեկ որոշակի դրական միտումներ սկսեցին նկատվել՝ քարոզարշավի մասնակիցները որոշակիորեն մեղմացրեցին հռետորաբանությունը, ըստ էության, նաև արձանագրելով, որ պետք է վերադառնալ առավել համագործակցային հուն: Իհարկե, լրիվ չթուլացնելով «դոզան»: Ինչքանով այս «մեղմացումը» շարունակություն կստանա, կտեսնենք առաջիկա երկու օրերին, չնայած, պետք է արձանագրել, որ նախորդ օրերի կուտակված մաղձն այնքան շատ է, որ մեկ–երկու օրում դրանից ազատվել չի ստացվի:

Ներկայումս տիրող հարաբերական անդորրն այս իմաստով վտանգ ունի լինել սպասվող փոթորիկի նախաբան և կառուցողական դաշտ հիմնովին վերադառնալու համար գործընթացը կարիք ունի շատ կոնկրետ հայտարարությունների, ուղերձների: Միայն հրադադարն ինքնին չի նշանակում, թե պատերազմն ավարտվել է: Այն կարող է նշանակել, որ, օրինակ, կողմերը հոգնել են կամ փամփուշտն է վերջացել, բայց պատերազմը ավարտելու և պայքարն, այսպես ասած, դիվանագիտական հուն տեղափոխելու համար անհրաժեշտ է, որ քաղաքական դերակատարները հստակեցնեն իրենց հիմնական թիրախներն ու շահերը: Ընդ որում, խոսքը, հատուկ շեշտենք, միայն նախընտրական փուլին չի վերաբերում, այլ, որ պակաս կարևոր չէ, նաև հետընտրական պրոցեսներին: Այս իմաստով հիմնական անելիքը հենց տեղեկատվական պատերազմի նախաձեռնողինն է՝ իշխանությանը, որը լինելով փաստացի երկրի քաղաքական օրակարգի հիմնական թելադրող, պետք է հստակ ուղենիշներ տա սպասվող ընտրությունների բնույթի ու հետագայի առումով: 

Արդեն առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ ներկայիս իրավիճակում առավել կենսական է ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային լինելու բաղադրիչը: Եվ այդ բաղադրիչի կենսագործման երաշխավորը նոր իշխանություններն են: Ցավոք, նախորդ օրերին այս բաղադրիչը երկրորդվել էր ընտրություններում անվերապահ հաղթանակ տանելու, ավագանիում բացարձակ մեծամասնություն ունենալու նպատակին, ինչն էլ իր հերթին հանգեցրել էր փոխադարձ ատելության և հակաքարոզչության հայտնի դրսևորումներին: Հիմա, եթե կա գիտակցում, որ հարաբերական անդորրը պետք է բերել կայուն, կառուցողական դաշտ, առնվազն պետք են քաղաքական հայտարարություններ, իսկ որ ավելի արդյունավետ կլինի, կոնկրետ քայլեր, որ նոր իշխանությունը առնվազն չի ստորադասում ընտրությունների որակը այդ ընտրություններում իրենց համար ցանկալի արդյունքներից: 

Վերջիվերջո, որևէ ընտրությամբ քաղաքական կյանքը չի ավարտվում: Այն թյուր մտայնությունը, որ ընտրությունները շուտով ամեն ինչ կգցեն իրենց տեղը, ապագայում ցույց է տալու իր անպտուղ էությունը: Իշխանությունը, որպես քաղաքական կյանքի հիմնական նախագծող, պետք է հասկանա, որ պատասխանատու է և հոգ է տանում ոչ միայն իր ներկայացրած քաղաքական ուժի ձայների համար, այլևս, ըստ էության, պատասխանատու է ընդհանրապես քաղաքական դաշտի առողջացման համար: Այդ առողջացումն ապահովելու համար նա ունի բավարար գործիքներ: 

Որևէ կերպ չնսեմացնելով որևէ ուժի՝ընտրություններում հաղթելու բնական ձգտումը, ամեն դեպքում պետք է ֆիքսենք, որ քաղաքական դաշտը միայնակ զբաղեցնել, միայնակ ներկայացնել հնարավոր չէ: Հետևաբար, անկախ նրանից, թե ընտրություններում նոր իշխանությունը կունենա պարզ, թե բացարձակ մեծամասնություն, չի ունենա մեծամասնություն և ստիպված կլինի որևէ ուժի հետ կոալիցիա կազմել, թե կլինի լոկալ ընդդիմություն պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ ուզած, թե չուզած, կարիք է լինելու աշխատել նաև այլ քաղաքական ուժերի հետ:

Քարոզարշավային մի քանի օրվա բուռն բախումներին հաջորդած հարաբերական անդորրն այս իմաստով շանս է տալիս վերադառնալ կառուցողական հուն և դա անել բավական երկարաժամկետ հեռանկարով: Այլապես կարող է ստացվել, որ անդորրն իսկապես ժամանակավոր է, և որ առաջիկայում մեզ նորից սպասվում են իրարամերժության և հարձակումների նոր դրսևորումներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով