Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեզ խոստացել էին, որ մինչև 2016 –ը պետք է աղբավայրը փակվեր և նորը կառուցվեր». Ջիվան Պողոսյան. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության թեկնածու Ջիվան Պողոսյանը, ով նախկինում ղեկավարել է նաև ավագանու ԲՀԿ խմբակցությունը, դեմ է ընտրություններին մասնակցող ուժերի կողմից իրար վրա ցեխ շպրտելուն և սև քարոզչություն իրականացնելուն: Նա նաև նշեց, որ առաջին անգամ է, որ ընտրություններն առանց վարչական ռեսուրս օգտագործելու , առանց ընտրակաշառքի են կազմակերպվելու, սակայն հիմա էլ մրցակիցներն առանց մեկը մյուսին խնայելու իրար են վարկաբեկում, ինչը նրա համար անընդունելի գործելաոճ է:

«Մեր մրցակիցները հավանաբար ուզում են պայքարը տանել մեկ այլ դաշտ, բայց ես համոզված եմ, որ դա նրանց չի հաջողվելու: Ես կոչ եմ անում, որ բոլորն ավելի շատ խոսեն Երևանի խնդիրների, դրանց լուծման տարբերակների մասին: Նախկինում ևս աշխատելով Երևանի ավագանիում, լինելով կառուցողական ընդդիմություն՝ մենք բազում խնդիրներ ենք բարձրացրել: Եվ որ հարցում իշխանությունը մեր առաջարկն ընդունել է, կարողացել են խնդիրը հաջողությամբ լուծել, իսկ որ հարցում նրանց ձեռնտու չի եղել, քանի որ մեծամասնություն էին կազմում, իմպերատիվ կերպով են ընթացք տվել: Եթե ուսումնասիրեք նիստերի արձանագրությունները, կտեսնեք, որ մենք եղել ենք բազմաթիվ հարցեր բարձրացնող խմբակցություն, այդ թվում՝ նաև աղբավայրի հետ կապված: Մեզ խոստացել էին, որ մինչև 2016 –ը պետք է աղբավայրը փակվեր և նորը կառուցվեր, սակայն ինչպես տեսնում ենք, դա չարվեց»,– ասաց Ջ. Պողոսյանը: 

Ավագանիում աշխատելու ընթացքում նա եղել է նաև Երևանի ավագանու ֆինանսական հանձնաժողովի նախագահի տեղակալը և վստահեցնում է, որ մայրաքաղաքի բյուջեն ոչ օբյեկտիվ է ծախսվել: Բացի այդ, եղել են նաև վատնումներ, ինչի դեմ նա անձամբ է պայքարել: 

«Բնականաբար, դրոշակների կամ շների հավաքագրման վրա անընդմեջ խոշոր չափի գումարներ ծախսելը դարձել էր սովորություն: Ավելի թիրախային խնդիրներ կային, որոնք լուծման կարիք ունեին: Ասեմ ավելին, եթե գումարները նպատակային ծախվեին, խնդիրները կնվազեին, ոչ թե կկուտակվեին: Տարիներ շարունակ գումարները ծախսվում էին, խնդիրները՝ մնում նույնը: Ինչ վերաբերում է ներկայի խնդիրներին, ապա կարող եմ ասել, որ որևէ քաղաքական ուժ չի կարողանա դրանք լուծել առանց Գագիկ Ծառուկյանի մասնակցության: Որևէ մեկը նման չափի ներդրումներ չի կարող խոստանալ, քանի որ որևէ մեկը նման կապեր չունի, որ կարողանա իր խոստումն իրականացնել: Եվ երևանցին պետք է հասկանա, թե որ ուժն ինչքանով կկարողանա կուտակված խնդիրները լուծել: Ես կխնդրեի, որ մի պահ հեղափոխական տրամադրությունները մի կողմ դնեն և ավելի պրագմատիկ որոշում կայացնեն: Իսկ ավելի հստակ, ես կցանկանամ, որ Երևանի ավագանիում գերիշխող մեծամասնություն չլինի, քանի որ այդ դեպքում ավագանու աշխատանքը կլինի ավելի հավասարակշռված և ի շահ երևանցու»,– ասաց Ջ. Պողոսյանը:

ԲՀԿ ներկայացուցիչը նշեց նաև, որ չնայած բոլոր քաղաքական ուժերն ու դաշինքները գրեթե նույն խնդիրներն են բարձրացնում, բայց որևէ մեկը չի նշում, թե որտեղից են գումարներ հայթայթելու: Իր հաշվարկներով, առանց խոշոր ներդրումների նշված խնդիրները հնարավոր կլինի 15–ից 20 տարում լուծել, ուստի հարկավոր է նաև այս մասին մտածել: Խոսելով միջազգային փորձի փոխանակման մասին՝ նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան ժամանած մոտ 40 քաղաքապետների հետ հանդիպման ժամանակ համագործակցության հուշագիր է ստորագրվել, ինչն էլ ավելի է հույս ներշնչում, որ բազմամիլիոնանոց քաղաքների ղեկավարների հետ աշխատանքը միանշանակ արդյունավետ է լինելու:

«Մենք բոլորս թավշյա հեղափոխության կողմնակիցն ենք եղել, կանգնել ենք Նիկոլ Փաշինյանի կողքին և սատարել ենք հեղափոխությանը, որպեսզի մեր երկիրը ձերբազատվի կոռուպցիայից և այլ արատավոր երևույթներից: Պետք չէ մոռանալ, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել և այդ ճանապարհին պետք է նաև քարոզարշավի ընթացքում արդարության մթնոլորտ պահպանել և թույլ տալ, որ մայրաքաղաքի բնակիչն ինքնուրույն կողմնորոշվի և կատարի իր ընտրությունը: Մենք պատրաստ ենք բոլոր ուժերի հետ համագործակցել, միասին կառուցել մեր քաղաքը և թող բոլորն իմանան, որ ինչքան էլ մեզ վրա փորձեն ցեխ շպրտել, միևնույն է, մենք պատրաստ ենք բոլորի հետ աշխատել՝ ի շահ երևանցիների և ի բարօրություն համայն հայության մայրաքաղաքի բարգավաճման»,– ասաց Ջ. Պողոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Նունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Չինաստանի ԱԳ նախարարությունը նշել է Ճապոնիայի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ»Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը 33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղելԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումԱզգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում UKMTO-ն հայտնել է Հորմուզի նեղուցում տանկերի վրա բռնկված հրդեհի մասին 36 ակումբ և նոր ձևաչափ. հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի բոլոր մասնակիցները «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանը