Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Yeravan Today-ի խմբագրությունում կատարված խուզարկությունը որևէ առնչություն չունի լրագրողական գործունեության հետ. Քննչական կոմիտե

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել Yerevan Today կայքի խմբագրությունում կատարված խուզարկության  վերաբերյալ՝ ներկայացնելով որոշ պարզաբանումներ: Քննչական կոմիտեն արձագանքել է նաև կայքի խմբագիր Սևակ Հակոբյանի որոշ հայտարարությունների:  «Արմենպրես»-ը ներկայացնում է Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունն ամբողջությամբ.

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները՝ երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա` վարույթն իրականացնող մարմինը, օրենքով սահմանված կարգով, միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ 6 տարբեր հասցեներում, որոնցից մեկը եղել է նաև Yerevan.today  տեղեկատվական հարթակի խմբագրությունը, խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որոնք բավարարվել են, և քննչական-օպերատիվ խումբը, դատարանի համապատասխան որոշումների հիման վրա, իրականացրել է նախատեսված խուզարկությունները, որոնց վերաբերյալ մամուլում հնչել են տարաբնույթ մեկնաբանություններ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ևս մեկ անգամ  արձանագրում ենք, որ խմբագրությունում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է` ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը  երաշխավորում է  կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև` առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու, ինչպես նաև` մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը:

Քննչական կոմիտեն հարգանքով է վերաբերում ԶԼՄ-ների ազատությանը, կարևորում դրա իրացումն ապահովող անհրաժեշտ կառուցակարգերի պահպանումը և իր գործողություններով որևէ կերպ չի խոչընդոտել ու խոչընդոտում լրատվամիջոցին՝ որևէ տեղեկատվություն տարածելուն, որպիսի պայմաններում առնվազն տարօրինակ է օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական և քննչական գործողությունը դիտարկել որպես  լրատվամիջոցին «լռեցնելու» փորձ, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ։

ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածն ամրագրում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունքը։

2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում է ստացել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որը, ինչպես պարզվեց, իրականացվել է ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, ինչի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

ՀՀ Սահմանադրության 178-րդ հոդվածն ամրագրում է, որ քննչական մարմիններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմակերպում և իրականացնում են մինչդատական քրեական վարույթը: Գործելով ՀՀ Սահմանադրությամբ  նախատեսված գործառույթների շրջանակներում՝ նախաքննական մարմինը քննություն է իրականացնում՝ պարզելու, թե ով և ինչ եղանակով է կատարել երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնի ձայնագրառումը, ինչպես և ով է այն տարածել, ինչպես նաև՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքներ։

Ձայնագրությունը «www.youtube.com» ինտերնետային հարթակում տեղադրվել է սեպտեմբերի 5-ին, որը սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում լայն տարածում է ստացել օրեր անց՝ սեպտեմբերի 11-ին։ Սակայն, Google որոնողական համակարգի համաձայն, սեպտեմբերի 9-ին նշված ձայնագրությունը տեղադրվել է «Yerevan.today» տեղեկատվական հարթակում, ապա կարճ ժամանակ անց հեռացվել, ինչը դարձվել է քննության առարկա։

«Yerevan.Today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը խուզարկության ժամանակ հայտարարել է, որ տեղի ունեցածը Google որոնողական համակարգի սխալի արդյունք է, ինչի ուղղությամբ ևս քննություն է տարվում։

Նախաքննական մարմինը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ հանցագործության  բացահայտման համար նշանակություն ունեցող ցանկացած տեղեկատվություն ստուգելու ուղղությամբ, հետևապես տեսանյութը, ըստ Google որոնողական համակարգի,  «Yerevan.Today» կայքում երկու օր առաջ տեղադրված լինելու հանգամանքը ենթակա է ճշտման՝ քրեական գործի քննության շրջանակներում համապատասխան դատավարական գործողությունների միջոցով։

Այդ նպատակով խմբագրությունում կատարված խուզարկության արդյունքում խմբագրությունում այդ պահին առկա բազմաթիվ համակարգիչներից առգրավվել է միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ևս 3 համակարգչի հիշողության  կրիչ ու նշանակվել դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն: Փորձաքննության եզրակացության արդյունքներն անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն, եթե դրանով չխախտվի օրենքով պաշտպանվող գաղտնիքը կամ այլ անձանց իրավունքները և չառարկվի խմբագրության կողմից։

Կարծում ենք, որ կայքի խմբագիրը ևս պետք է շահագրգիռ լինի նշված հանգամանքի՝ օրենքով սահմանված կարգով պարզաբանման համար, մինչդեռ շտապել է ոչ իրավական ու էթիկայից դուրս գնահատականներ տալ նախաքննական մարմնի՝ սահմանադրական իր գործառույթների իրականացմանը՝ աղավաղելով փաստական հանգամանքները։

Այսպես՝

Yerevan.Today կայքի խմբագրությունում խուզարկությունը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ՝ դատարանի որոշմամբ և ոչ թե՝  համացանցում տարածված տեղեկատվության հիման վրա, ինչպես ներկայացնում է խմբագիրը:

Խուզարկությանը մասնակցել են կայքի գլխավոր խմբագիր Ս.Հակոբյանը և վերջինիս կողմից հրավիրված երկու փաստաբաններ:

Անհիմն ու մտացածին է խմբագրի այն հայտարարությունը, թե վարույթն իրականացնող մարմնի գործողություններն ուղղված են լրագրողական գործունեության խոչընդոտմանը: Խուզարկության արդյունքներով, ինչպես նշել ենք, առգրավվել է ընդամենը մեկ համակարգիչ և հիշողության 3 կրիչ՝ փորձաքննություն նշանակելու համար։ Նմանատիպ հանցագործությունների քննության առանձնահատկություններով պայմանավորված, քրեագիտությամբ առաջարկվող մեթոդիկայի համաձայն՝ համակարգչի առգրավումն անհրաժեշտություն է։  Խուզարկության պահին խմբագրությունում եղել են նաև այլ համակարգիչներ, և դատավարական գործողության ավարտից հետո կայքը շարունակել է իր բնականոն գործունեությունը։ Ավելին՝ խմբագրությանը չի արգելվել հիշողության կրիչներից վերցնել իրենց անհրաժեշտ տեղեկատվության օրինակները՝ լրագրողական գործունեությունն անխափան շարունակելու համար։

Ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու գործում մամուլի դերը, սակայն միաժամանակ ուզում ենք տեղեկացնել, որ ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է նաև արդարադատության շահը, վարույթի մասնակիցների պաշտպանությունը։ Ուստի՝ կոչ ենք անում լրատվամիջոցին երկակի մոտեցում չկիրառել և հարգանքով վերաբերվել սահմանադրական իրավունքների հավասարակշռված պաշտպանությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը կիսում են 1-5-րդ հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Կանխվել է միգրանտների նոր ներխուժում Իսպանիայի Սեուտա քաղաք Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Եգորլիկ գետը քշել-տարել է վեցամյա տղայիԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 38-ի Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներԿիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյան (տեսանյութ) «Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովԱռանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսությունը Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա ԿոստանյանՄիկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի «Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԿյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը Ավետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանՀայաստանի Մաչու Պիկչուն․ ժայռերի մեջ կորած գյուղի պատմությունըԻնչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ մամուլը բացահայտել է զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասներըԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԽոշոր վթար Երևանում դատախազի մասնակցությամբ, կան վիրավորներ Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջԱՄԷ-ի նավ է հարձակման ենթարկվել Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԼքված շենքում «Պախկվոցի» խաղալիս դպրոցական աղջիկ է մահացելԿենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Ուկրաինան հարված է հասցրել Սամարայի մարզի արդյունաբերական գործարանին ԱՄՆ Միչիգան ​​նահանգում կրակոցներ են եղել, հինգ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի ծննդյան օրն է Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին «Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր, մեքենաներ, տապալվել են ծառեր և այլն (լուսանկարներ) Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը պատմեց՝ ինչպես է բեզնինը լցրել վառարանի մեջ ու հրդեհը բռնկվելԵս երբեք դեմ չեմ կանգնի Առաջնորդին․ միասնությունն ինձ համար ավելի կարևոր է, քան մյուս արժեքները․ Փեզեշքիան Շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք․ Թրամփ ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել Հայրենական մեծ պшտերազմի վետերանի մահվան կապակցությամբ Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ