Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարտիրոս Սարյանի՝ Փարիզում ստեղծած կտավներն ու գրաֆիկական աշխատանքները ներկայացվեցին մեկ հարթակում

ՄՇԱԿՈՒՅԹ

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում  սեպտեմբերի 19-ին բացվեց «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը: Ընդգրկված են ստեղծագործություններ, որոնք հեղինակը ստեղծել է 1926-1928 թվականներին Ֆրանսիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվեց վարպետի հայտնի «Գազելներ» կտավը` Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը, որն այրված էր համարվում։ Սարյանն այն համարել է իր «ուժեղ գործերից» մեկը:

«Ներառվել է տասը ստեղծագործություն Սարյանի փարիզյան շրջանից, նույն ժամանակահատվածում ծնված քսան գրաֆիկական աշխատանք: Արվեստասերները հնարավորություն կունենան տեսնել Սարյանի անձնական իրերը, 3D ակնոցի միջոցով ծանոթանալ նրա այն կտավների սև ու սպիտակ տարբերակով լուսանկարներին, որոնք, ավաղ, այրվել են»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

Նա հավելեց, որ, համեմատելով Սարյանի մինչև Փարիզ գնալը և դրանից հետո նկարած ստեղծագործությունները, հստակ կարող ենք տեսնել, թե ինչպիսի գեղանկարչական խնդիրներ էր նա դրել իր առաջ և կարողացել լուծել դրանք դեպի Փարիզ կարճատև գործուղման ընթացքում: «Փոխվում է նրա յուղաներկով աշխատելու տեխնիկան, լույսը, արևը ներկայացնելու ձևը, գույների համադրությունը, վրձնահարվածները դառնում են ավելի կարճ, ավելի հատու: Մինչև Փարիզ գնալը Մարտիրոս Սարյանը սիրում էր մեծ հատվածներով նույն գույնով ծածկել կտավը»,-ներկայացրեց Ռուզան Սարյանը:

Ցուցահանդեսը կգործի մինչև այս տարվա նոյեմբերի 14-ը: Այն մեկ անգամ ևս մի փորձ է՝ ներառելու Մարտիրոս Սարյանի անունը համաեվրոպական մշակութային համատեքստում:

1926-1928 թվականներին Մարտիրոս Սարյանն ապրել և աշխատել է Փարիզում: Այդ շրջանը նշանակալի ազդեցություն է ունեցել նկարչի արվեստի հետագա զարգացման և գեղանկարչական խնդիրների լուծման առումով:

Սարյանը Փարիզում ստեղծել է մոտ քառասուն գործ, Շարլ-Օգյուստ Ժիրար պատկերասրահում կազմակերպել է իր անհատական ցուցահանդեսը, որը մեծ արձագանք է ստացել արվեստների մայրաքաղաքում: Բայց, ավաղ, տունդարձի ճանապարհին նրա երեսուն ստեղծագործություն այրվել է ֆրանսիական նավատորմին պատկանող «Ֆրիժ»-ի բեռնախցում` Կոստանդնուպոլսի նավահանգստում: Փարիզյան շրջանից պահպանվել են միայն այն կտավները, որոնք նկարիչն ի պահ էր տվել իր բարեկամուհուն՝ թատերական գործիչ Աննա Բուդաղյանին, և կտավներ, որոնք վաճառել կամ նվիրել էր Ֆրանսիայում ապրող ընկերներին: Պահպանվել են նաև այն էտյուդներն ու գրաֆիկական աշխատանքները, որոնք իր հետ գնացքով բերել էր Հայաստան: Այդ իսկ պատճառով Սարյանի փարիզյան շրջանից պահպանված գործերը մասունքների արժեք են ձեռք բերել:

ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՈւկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Մի որոշում, որը կարող է փոխել Հայաստանի ապագանԱդրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾ Խաղաղությա՞ն կոչ, թե՞ սպառնալիքների շարունակություն. ինչ են հուշում իշխանական հայտարարություններըԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ռուս զինվորը կրակել և սպանել է համագյուղացիներին և զինակից ընկերոջըԼեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ողբերգական դեպք, Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդ, ում մոտ եղել է 2 նամակՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Ռուս տղամարդը և նրա դեռահաս որդին սպանել են սրճարանի հաճախորդինՀայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ. Հաջիև ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութԻրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքԲժիշկը նշել է շոգի ժամանակ զովանալու ճիշտ եղանակներըԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել