ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարական աշխատանքներին մասնակցող ընկերությունների դեմ: Ինչպես գրում է РИА Новости-ն՝ այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո:
«Մենք մտադիր չենք դա անել: Պարզապես մենք կարծում են, որ, ցավոք, գերմանացի ժողովուրդը տարեկան միլիարդավոր դոլարներ է վճարում ՌԴ-ից ստացված էներգետիկ ռեսուրսների համար: Եվ ես կարող եմ հավաստիացնել՝ գերմանացի ժողովրդին դա դուր չի գալիս»,- նշել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Ռիք Փերին հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի և «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծի դեմ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



