Իտալիայի Բ Սերիայի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է
ՍՊՈՐՏ
Իտալական Բ Սերիայի ակումբները ստիպված են ժամանակավորապես դադար վերցնել, քանի որ առաջնության ղեկավարությունը որոշել է կասեցնել մրցաշարի անցկացումը: Բ Սերիան կվերսկսվի այն ժամանակ, երբ դատարանը որոշում կայացնի մրցաշարին մասնակցող ակումբների քանակի վերաբերյալ:
Բ Սերիայի ակումբների քանակը կրճատվել էր` 22 ակումբից դառնալով 19, քանի որ «Բարին», «Ավելինոն» և «Չեզենան» հայտարարել էին սնանկ ճանաչվելու մասին:
Որոշում էր կայացվել, որպեսզի նոր թիմեր չընդգրկվեին առաջնությունում և այն շարունակվեր 19 ակումբով:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է այս որոշումը: Այժմ սպասվում է դատարանի վճռին, որը կհրապարակվի սեպտեմբերի 21-ին և պարզ կդառնա, թե քանի ակումբով է շարունակվելու մրցաշարը
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



