ԱՄՆ-ում որսորդը փախչել է արջից՝ գիշատիչի թաթերում թողնելով իր ընկերոջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում գրիզլի արջերն անտառում հարձակվել են երկու տղամարդու վրա ու սպանել նրանցից մեկին: Այս մասին հաղորդում է Newsweek-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել անցած ուրբաթ: Որսորդ Կորի Չաբոնը կրակելով եղջերու է սպանել, սակայն երբ նա իր ընկերոջ՝ Մարկ Ապտեյնի հետ գտել է կենդանու մարմինը, նրանց վրա արջեր են հարձակվել: Չաբոնը վնասվածքներ է ստացել, սակայն նրան հաջողվել է փախչել:
«Ամենասրտաճմլիկ պահերից մեկն այն էր, երբ արջը բռնեց իմ ոտքը, և ես մտածեցի, որ կմահանամ: Փորձեցի ատրճանակ նետել Մարկին, սակայն այն ընկավ գետնին: Դրանից հետո արջը բաց թողեց ինձ ու հարձակվեց Մարկի վրա, և ես որոշեցի փրկվել»,- պատմել է տղամարդը:
Նշվում է, որ մահացածի դին հաջորդ օրը հայտնաբերել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները: Որսորդների վրա հարձակված արջին և նրա ձագին գտել ու սպանել են:



