Թուրքիայում հետախուզական ծառայության 15 ենթասպա է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում հետախուզական ծառայության 15 ենթասպա է ձերբակալվել՝ երկրում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու կասկածանքով, հաղորդում է CNN Turk-ը։
Ենթասպաները ձերբակալվել են Անկարայի ոստիկանության՝ ահաբեկչության դեմ պայքարի վարչության նախաձեռնած հատուկ գործողության շրջանակներում: Այժմ իրավապահները շարունակում են լայնածավալ խուզարկությունները երկրի 7 տարբեր նահանգներում։
Հայտնի է, որ ձերբակալված բոլոր կասկածյալները ներկայում ծառայության մեջ են գտնվում:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն:



