26-ամյա կինը Վանաձորում վրաերթի է ենթարկել 1 տարեկան երեխային. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Արփինե Աղաբաբյանը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 99 AA 955 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ, 1-ամյա Կամիլա Քալանթարյանին:
Վարորդը փախուստի չի դիմել. երեխային, ով եղել է մանկասայլակով, իր ավտոմեքենայով տեղափոխել է Վանաձորի «Նարեկ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



