2019-ի ապրիլից խաղողագործների հետ պայմանագրերում խաղողի մթերման գին ու քանակ կնշվի. Արա Գրիգորյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս տարի խաղողի մթերման գինը 140 դրամ է, մյուս տարվա ապրիլի մեկից խաղողագործների հետ կնքվող պայմանագրերում կնշվի խաղողի մթերման գինն ու քանակը:
Այս մասին այսօր Արմավիրի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը:
«140 դրամ և վերջ, դա ֆիքսված է, 130 դրամ գինը, պլյուս ինֆլյացիա, որը կազմեց 136 դրամ, 4 դրամ էլ ավելացրինք, և կազմեց 140 դրամ»,- ասաց Գրիգորյանը:
Դիտարկմանը, թե խաղողագործները պահանջել են, որ գինը բարձր լինի, սահմանված 140 դրամը փոփոխվի, Գրիգորյանն ասաց, որ այս տարվա համար սահմանված գինն անփոփոխ է:
«Խաղողի սակագինը չի կարող փոխվել ակցիաներով, ճանապարհների բեռնվածությամբ: Մեր բյուջեի, մեր ֆինանսական հնարավորությունների, շուկաների կոնյուկտուրայի, ռուսական ռուբլու գնի և մեր բիզնես ծրագրերի համապատասխան է սահմանվել այդ գինը:



