Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեղի ունեցավ Հայաստանի Քրիստոնե-դեմակրատական կուսակցության հիմնադիր վեհաժողովը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մելիք Ադամյան 5 հասցեում մեկնարկեց Հայաստանի Քրիստոնե-դեմակրատական կուսակցության առաջին համագումարը` հիմնադիր վեհաժողովը: ՀՀ պետական օրնհներգին հաջորդեց կուսակցության օրհներգը:

Նախքան ելույթները, զեկույցով հանդես եկավ կուսակցության նախաձեռնող խմբի անդամներից քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը քաղաքական բեմահարթակի վրա կզբաղեցնի մի տեղ, որը մինչ այժմ ՀՀ անկախության 30 տարիների ընթացքում որևէ կազմակերպություն չի զբաղեցրել: Դրա անհրաժեշտությունն առաջացել է «Թավշյա հեղափոխության» ժամանակ հռչակածն իրականություն դարձնելու և մեր ժողովրդի կարևորագույն նվաճումը պաշտպանելու համար»,-հայտարարեց Լևոն Շիրինյանը:

Կուսակցությունը ձևավորվում է Հայ առաքելական եկեղեցու քարոզած արժեհամակարգի վրա, սակայն կրոնական կառույց չի լինելու և կառավարվելու է դեմոկրատական զարգացման հայեցակարգով՝ քրիստոնեական ժողովրդավարություն՝ գումարած ընկերակցային ժողովրդավարություն:

 

Կուսակցությունն իրեն հայտարարում է նաև  հայամետ, ազգային-պահպանողական  կուսակցություն, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելով, հաջողության դեպքում, ունենալու է աջ կենտրոնամետ դիրք: Ենթադրվում է, որ այդ աջ բևեռում՝ կլինեն նաև դասական իմաստով՝ազատականներ ու  պահպանողականներ, որոնց հետ ԱԺ-ում կամ մեկ բևեռ կզբաղեցնեն, կամ շատ սերտ կհամագործակցեն:  Լևոն Շիրինյանը շեշտեց՝ ամեն ինչ կանեն, որպեսզի խորհրդարանը դառնա քաղաքական մարմին, ոչ թե շահերի բախման ասպարեզ՝ տարբեր խմբերի գործունեության համար:

«Սրանից, անշուշտ, կշահի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդը, բայց չի շահի օլիգարխիան: Եվ սա մեր պատմական հնարավորությունն է»,-ավելացրեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ են՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը, իրավաբան, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, երաժշտագետ Աշոտ Արիյանը, տնտեսագետներ և հասարակական մի շարք այլ գործիչներ:

Քարի վերամշակում, արտադրություն և արտահանում. սա կուսակցության գաղափարախոսությունը կրողների համար պետք է դառնա ՀՀ տնտեսության շարժիչ ուժը և Հայաստանին հնարավորություն կտա լինել «քարի մոնոպոլիստ»՝ ողջ աշխարհում:

Լևոն Շիրինյանը հպանցիկ ներկայացրեց նորաստեղծ կուսակցության արտաքին քաղաքական գիծը:

«Սա պետության խնդիր է, բայց կուսակցությունը պետք է ունենա սկզբունք: Այս իմաստով՝ մենք մեզ համարում ենք հայամետ, իսկ Հայաստանի քաղաքականությունը՝ հայակենտրոն: Դաշնակիցների հարցն այս երկու պարամետրերի վրա կաշխատի: Կարևորը՝ մենք Ռուսաստանի հետ մինչև հիմա անտեսված հարցեր ունենք:

Մենք առաջարկում ենք Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունների մեկնակետ վերադարձնել 1920 թ. դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագիրը»,-ավելացրեց Լևոն Շիրինյանը:

Նախագծի 1-ին հոդվածում ասվում էր, որ Բոլշևիկյան Ռուսաստանի կառավարությունը, ելնելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքից, անվերապահորեն ճանաչում է Հայաստանի ինքնուրույնությունն ու անկախությունը, հոժարակամ հրաժարվում հայ ժողովրդի և նրա տարածքի նկատմամբ Ռուսաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներից։ Այս հոդվածի ծանոթագրության մեջ նշված էր, որ ՌԽՖՍՀ արդարացի է համարում Թուրքահայաստանի մարզերի միացումը Հայաստանի Հանրապետությանը և պարտավորվում է ազդել իր դաշնակից պետությունների վրա՝ նշված մարզերը կամ նրանց որոշ մասերը Հայաստանին միացնելու համար։Իսկ  2-րդ հոդվածով՝ Բոլշևիկյան Ռուսաստանը պարտավորվում էր չխառնվել Հայաստանի ներքին գործերին։ Ինչպես նաև՝։ Ռուսաստանն ընդունում էր, որ Կարսի մարզը և Երևանի նահանգը (բացի Նախիջևանի գավառից), ինչպես նաև Ղազախի գավառի մի մասը (Դիլիջան-Քարվանսարայի շրջանը) անպայման կազմում են հայկական պետության տարածք, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի համարվող Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի պետական պատկանելության հարցը համաձայնություն չկայանալու դեպքում լուծվելու էր հանրաքվեով։

Կուսակացության հյուրերի թվում են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, պատվիրակություն Չինաստանից:

 

 

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը կիսում են 1-5-րդ հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Կանխվել է միգրանտների նոր ներխուժում Իսպանիայի Սեուտա քաղաք Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Եգորլիկ գետը քշել-տարել է վեցամյա տղայիԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 38-ի Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներԿիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյան (տեսանյութ) «Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովԱռանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսությունը Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա ԿոստանյանՄիկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի «Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԿյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը Ավետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանՀայաստանի Մաչու Պիկչուն․ ժայռերի մեջ կորած գյուղի պատմությունըԻնչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ մամուլը բացահայտել է զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասներըԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԽոշոր վթար Երևանում դատախազի մասնակցությամբ, կան վիրավորներ Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջԱՄԷ-ի նավ է հարձակման ենթարկվել Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԼքված շենքում «Պախկվոցի» խաղալիս դպրոցական աղջիկ է մահացելԿենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Ուկրաինան հարված է հասցրել Սամարայի մարզի արդյունաբերական գործարանին ԱՄՆ Միչիգան ​​նահանգում կրակոցներ են եղել, հինգ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի ծննդյան օրն է Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին «Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել