«Արցախ» ակումբը նոր ֆուտբոլիստ ունի Ղազախստանից
ՍՊՈՐՏԵրևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: «Արցախ» է տեղափոխվել ղազախ հարձակվողական ոճի կիսապաշտպան Ակմալ Բախտիյարովը: Ակումբը խաղացողի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել:
20-ամյա հեռանկարային ֆուտբոլիստը «Կայրաթի» ակադեմիայի սան է, եղել է գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Հանդես է եկել Ղազախստանի տարբեր տարիքային ընտրանիներում, իսկ այժմ երիտասարդական հավաքականում է:
Հատկանշական է, որ ՈւԵՖԱ-ի մինչև 19 տարեկանների լիգայում Բախտիյարովը 6 հանդիպումներում 3 գոլ է խփել և կատարել նույնքան գոլային փոխանցում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



