Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկ Մարությանը խոստանում է Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում ավելացնել մանկապարտեզների թիվը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

«Իմ քայլը» դաշինքից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը խոստանում է մանկապարտեզների շենքային պայմանների և սննդի որակի զգալի բարելավում, ինչպես նաև փոփոխություններ պոլիկլինիկաներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարությանն այս մասին ասաց Նուբարաշեն համայնքում կայացած նախընտրական հանրահավաքում:

«Մանկապարտեզներում ունենք  շենքային  պայմանների լուրջ խնդիր: Դրանց քիչ քանակի  պատճառով շատ երեխաներ դուրս են մնում մանկապարտեզներից: Սննդի որակը ևս անհանգստացնող է. թունավորման դեպքեր են եղել:Սնունդ մատակարարող ընկերությունների առաջ շատ խիստ պահանջներ ենք դնելու, միայն լիցենզիա ունեցող ընկերություններն են մասնակցելու մրցույթին: Պետք է պարզենք նաև, թե շատ մանկապարտեզների շենքներ ո՞ւմ են վաճառվել կամ վարձով տրվել: Բոլոր հնարավոր շենքները հետ ենք վերադարձնելու մեր համայնքներին, և դրանք անպայման նորոգելու ենք»,- նշեց քաղաքապետի թեկնածուն:

Խոսելով Երևանի պոլիկլինիկաների մասին` նա նկատեց, որ դրանցից շատերը վատ վիճակում են գտնվում: Նախատեսում են բարելավել շենքային պայմանները: Մարությանն իրենց ծրագրում էապես կարևորեց նաև կանխարգելիչ բժշկությունը: «Մեր բնակիչները չպետք է միանգամից գնան հիվանդանոց, մենք պետք է ապահովենք կանխարգելող բժշկություն: Նրանք պետք է բուժվեն ամբուլատոր պայմաններում, որպեսզի հարցը չհասնի հիվանդանոցներին: Սրա համար համալիր միջոցառումներ ենք անելու Առողջապահության նախարարության հետ»,-նշեց Մարությանը:

Պոլիկլինիկաները համալրվելու են նաև բուժտեխնիկայով: Իսկ երևանցիներին երկար հերթերից զերծ պահելու համար նախատեսում են ներմուծել էլեկտրոնային հերթագրման համակարգ:

Քաղաքապետի թեկնածուն խոսեց նաև համատիրությունների մասին: Նկատեց` դրանք մինչ այսօր ստեղծված են եղել ոչ թե իրենց գործառույթը կատարելու, այլ փողը հավաքելու և ոչինչ չանելու, ընտրությունների համար ընտրակաշառք բաժանելու համար: «Համատիրության նախագահը շենքի ժողովրդի ժողովի արդյունքում պետք է ընտրվի: Գործառույթները պետք է լինեն թափանցիկ, դուք պետք է իմանանք ամեն լումայի մասին: Համատիրությունները պետք է աշխատեն մասնագիտացված ընկերությունների` վերելակ, տանիք վերանորոգողների հետ»,- ընդգծեց քաղաքապետի թեկնածուն:

Նա կարևորեց նաև արդար եղանակով համատիրությունների  նախագահների ընտրությունն ու ամեն ինչ զրոյից սկսելը:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին:

 

 

Մարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը կիսում են 1-5-րդ հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Կանխվել է միգրանտների նոր ներխուժում Իսպանիայի Սեուտա քաղաք Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Եգորլիկ գետը քշել-տարել է վեցամյա տղայիԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 38-ի Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներԿիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյան (տեսանյութ) «Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովԱռանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսությունը Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա ԿոստանյանՄիկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի «Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԿյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը Ավետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանՀայաստանի Մաչու Պիկչուն․ ժայռերի մեջ կորած գյուղի պատմությունըԻնչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ մամուլը բացահայտել է զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասներըԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԽոշոր վթար Երևանում դատախազի մասնակցությամբ, կան վիրավորներ Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջԱՄԷ-ի նավ է հարձակման ենթարկվել Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԼքված շենքում «Պախկվոցի» խաղալիս դպրոցական աղջիկ է մահացելԿենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Ուկրաինան հարված է հասցրել Սամարայի մարզի արդյունաբերական գործարանին ԱՄՆ Միչիգան ​​նահանգում կրակոցներ են եղել, հինգ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել