Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Լույս»-ի թիմն այսօրվա «Իմ քայլը» դաշինքից ուժեղ է, վստահեցնում եմ՝ ուժեղ է․ Արամ Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիներին հորդորեց չզարմանալ, որ իրենք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են «Լույս», այլ ոչ թե «Ելք» դաշինքով։ Նա շեշտեց, որ արդեն երկում գլոբալ փոփոխություններ են եղել։ Նա հիշեց, որ նախկինում իրենք պետք է միավորվեին, որպեսզի կարողանային դիմակայել մարտահրավերին, քանի որ «Ելք» դաշինքի անդամ կուսակցությունները 2000-5000 անդամներ ունեին։

«Այս ընթացքում մեր դաշինքի անդամ կուսակցություններից մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կարողացավ իրականացնել թավշյա հեղափոխություն։ Բնականաբար, այդ հեղափոխությունն իրականացնելուց հետո մեր հանրության քաղաքական հատվածի մի մասը մտավ ՔՊ։ Մեր գործընկեր կուսակցությունը, տեսնելով, որ ինքը մի քանի  անգամ ավելի մեծ կուսակցություն է, քան «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը», տեսավ, որ ունի քաղաքական ներուժ ու կադրեր, որոշեց, որ ինքը պետք է փորձարկի իր ուժը, գնա միայնակ՝ ունենալով քաղաքապետի իր թեկնածուն»,- ներկայացրեց նա։

Արամ Սարգսյանն ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին բարձր է գնահատում՝ հայտարարելով, որ բոլորն իրենցն են և բոլորի հաղթանակի համար իրենք կուրախանան․ «Արարատ Զուրաբյանին նայեք, ինչ է՝ ինքը մեր չէ՞, ինքը սև է՞ սպիտակ է, ինչ սև ու սպիտակ, էդ տղեն ո՞ր թվից է պայքարում։ Զարուհի Փոստանջյանն իր կոլորիտով լավ դեմքերից է,  Նաիրա Զոհրաբյանին, Անահիտ Թարխանյանին նայեք և այլն, սա այն դեպքն է, որ բոլորը ՀՀ -ի մասին են մտածում, ու սև ու սպիտակի խնդիր դնելն անիմաստ է»,- շարունակեց  պատգամավորը։

Միևնույն ժամանակ Սարգսյանը գտնում է, որ  «Լույս» դաշինքը «Իմ քայլը» դաշինքից ուժեղ է, ինչը հասկացել է մարդկանց հետ խոսելու ժամանակ։

«Երեկ, երբ Հյուսիսային պողոտայում վանկարկում էինք «Երևան, «Լույս», «Զեյնալյան» ես այդ ժամանակ զգացի, որ հաղթող թիմ ենք:

 
 Իսկապես, շատ լավ թիմ է, անկեղծ եթե ասեմ, ես «Ելք» ով էլ եմ ճանապարհ անցել, ուժեղ թիմ էր իր քաղաքական լիդերով՝ Նիկոլ Փաշինյանով, բայց այս թիմն այսօրվա «Իմ քայլը» դաշինքից ուժեղ է, վստահեցնում եմ՝ ուժեղ է»,- եզրափակեց Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու  ընտրությունը կկայանա սեպտեմբերի 23-ին, որին մասնակցում է 12 ուժ։ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն  ներկայիս Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է։

 

 



«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը կիսում են 1-5-րդ հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Կանխվել է միգրանտների նոր ներխուժում Իսպանիայի Սեուտա քաղաք Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Եգորլիկ գետը քշել-տարել է վեցամյա տղայիԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 38-ի Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներԿիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյան (տեսանյութ) «Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովԱռանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսությունը Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա ԿոստանյանՄիկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի «Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԿյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը Ավետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանՀայաստանի Մաչու Պիկչուն․ ժայռերի մեջ կորած գյուղի պատմությունըԻնչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ մամուլը բացահայտել է զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասներըԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԽոշոր վթար Երևանում դատախազի մասնակցությամբ, կան վիրավորներ Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջԱՄԷ-ի նավ է հարձակման ենթարկվել Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԼքված շենքում «Պախկվոցի» խաղալիս դպրոցական աղջիկ է մահացելԿենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Ուկրաինան հարված է հասցրել Սամարայի մարզի արդյունաբերական գործարանին