Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լեգիտիմության գործոնի չափազանցված ուժը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ ընդդիմադիր և փորձագիտական շրջանակներում գերիշխում էր այն պնդումը, որ հայ–ռուսական հարաբերություններում առկա խնդիրների հիմնական պատճառը հայաստանյան իշխանությունների լեգիտիմության դեֆիցիտն է, հանրային աջակցության բացակայությունը, ինչը վերջիններս, ըստ նույն այդ պնդման, կոմպենսացնում էին քծնանքով, կրավորական կեցվածքով: Այս պնդումից բխեցվում էր, որ եթե Հայաստանն ունենա լեգիտիմ իշխանություն,ունենա ներքին հանրային աջակցություն, ապա կկարողանանք այլևս չքծնել ռուսական կողմին և արժանապատիվ հարաբերություններ կառուցել նրանց հետ, կկարողանանք հաճախ «ոչ» ասել: Պնդումը ճիշտ էր միայն էսթետիկական իմաստով՝ կար ահռելի քծնանք ու չկար արժանապատիվ կեցվածքի որևէ նշան: Բովանդակային իմաստով, սակայն, պնդումը սխալ էր, որովհետև հարաբերությունների կառուցվածքը բացատրվում էր ոչ թե շահերով, հնարավորություններով, ուժային բալանսներով ու աշխարհաքաղաքական իրավիճակով, այլ բացառապես առաջին դեմքերի պահվածքով, հռետորաբանությամբ, «բարևներով, զանգերով ու շնորհակալություններով»: Պնդման սխալականությունը գործնականում ապացուցվում է հիմա. կա լեգիտիմ իշխանություն, կա հանրային աջակցություն, կա համարձակ Փաշինյան՝ զգուշավոր Սերժ Սարգսյանի ֆոնին, բայց հարաբերությունների բնույթը չի փոխվում: Այո, էսթետիկ ֆոնը փոխվել է, բայց միայն այդքանը: 

Ինչո՞ւ, որովհետև անկախ նրանից քծնում ես, թե հեգնում, կուլ ես տալիս, թե ատամ ցույց տալիս, կան իրողություններ, որոնք մեկ օրում չեն փոխվում, անկախ հրապարակի քանակից և հռետորի ձայնի դեցիբելից: Իսկ իրողությունն այն է, որ մենք չափից շատ ենք կախված ռուսական կողմից ու դիմադրելու կռվաններ քիչ ունենք, անկախ նրանից՝ քծնող ենք, թե հպարտ ու արժանապատիվ: Արժանապատիվ կեցվածքն, իհարկե, անշահարկելիորեն կարևոր բաղադրիչ է, որը չկար նախկինում: Բայց այդ բաղադրիչը մեկուսի ու ինքն իրենով չի աշխատում, այն պետք է թիկունքում ունենա դիմադրելու ունակ համակարգ՝ տնտեսությամբ և անտանգությամբ, այլապես վերածվելու է դատարկ հպարտության: Փաշինյանին ու նոր իշխանությանը, ըստ այդմ, չպետք է մեղադրել, օրինակ, ՆԱՏՕ–ի զորավարժությանը չմասնակցելու որոշման համար: Հասկանալով արդի ռուսական կայսերապաշտական քաղաքականության էությունը՝ կարող ենք ենթադրել, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ռուսական կողմից եղել է ահռելի ճնշում, որին դիմադրելու ռեսուրս ո՛չ նոր, ո՛չ նախորդ իշխանությունը չունեն: 

Նոր իշխանությունները քննադատելի են ոչ թե այդ ճնշմանը դիմագրավելու ռեսուրս չունենալու համար, այլ այն մտայնության, որ միայն ներքին լեգիտիմությունը բավարար է, որպեսզի արտաքին աշխարհը հաշվի նստի մեր շահերի հետ: Ընդ որում, այս մտայնությունը գերակա է ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններում, այլև Արևմուտքի: Ակներև էր այն հիասթափությունը, որով Բրյուսելից Երևան վերադարձավ Նիկոլ Փաշինյանը: Որովհետև կրկին տարիներ շարունակ ստեղծվել էր մի մտայնություն, թե լեգիտիմ իշխանություն ունենալու դեպքում Արևմուտքը աճապարելու է ողջ թափով Հայաստանում ներդրումներ իրականացնել: 

Լեգիտիմության ռեսուրսը խիստ կենսական է Հայաստանի համար: Ներքաղաքական կայունության առումով այն առաջնային է: Բայց արտաքին քաղաքական առումով լեգիտիմությունը, այն էլ հանրահավաքային լեգիտիմությունը, մեծ դերակատարում չունի, եթե այն չի կապիտալիզացվել, չի վերածվել քաղաքական ինստիտուտների, տնտեսական բարեկեցության նոր մակարդակի, դիմադրողականություն ունեցող անվտանգության համակարգի, համակեցության որակապես նոր մեխանիզմի:

Հիմա, երբ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում նկատելի են դառնում նոր իշխանության հիասթափության դրսևորումները, սպասելիքների և իրականության միջև խզումները, իսկական ժամանակն է տարիներ շարունակ շրջանառված մտայնությունները մի կողմ դնելու և իրականությունը շոշափելի, ոչ թե տեսական գնահատելու համար: Օրինակ, ի՞նչ ասել է Լավրովի տեսաուղերձին պատասխանել հապճեպ ու ԱԳՆ մամլո խոսնակի մակարդակով: Արդյո՞ք Լավրովի կամ Ռուսաստանի համար եղանակ է փոխում, թե՞ պատասխանողը լեգիտիմ իշխանության ներկայացուցիչ է, թե՞ ոչ, եթե այդ պատասխանն արվում է հաշված րոպեների ընթացքում և բավական ցածր պաշտոնական մակարդակով: Կամ ի՞նչ է նշանակում այն ողջ անփութության շղթան, որ ի հայտ է գալիս Խաչատուրովի դեպքում: Այո, Հայաստանի սուվերեն իրավունքն է իրացնել արդարադատություն սեփական երկրի շահերից ելնելով: Բայց պարզ է, չէ՞, որ արդարադատության իրացումը առանձին վերցրած գործընթաց չէ, վակուումի մեջ չէ, այլ քաղաքական, այս դեպքում աշխարհաքաղաքական երանգներ ունի: Ինչո՞ւ չեն հաշվի առնվում այս երանգները: Կամ ի՞նչ ասել է ակնկալել, որ Եվրոպան, որը աշխարհի ամենադանդաղ ու կասկածամիտ բյուրոկրատական կառույցներից մեկն է, ընդամենը հեղափոխության փաստի և կոռուպցիան բացառապես հռետորաբանության մակարդակով վերացնելու հավաստիացումների վրա հենվելով, պետք է աջակցություն հայտնի նոր իշխանություններին ներդրումների ու ֆինանսավորումների տեսքով: Շարքը կարելի է շարունակել երկար: Լեգիտիմությունը կարևորագույն ռեսուրս է, ռեսուրս, որ վատնվել է նախորդ տարիների ընթացքում: Բայց նախ՝ այն չի կարող լուծել բոլոր խնդիրները, եթե մնում է միայն ժողովուրդ–առաջնորդ էմոցիոնալ ցիկլի մեջ ու չի վերածվում քաղաքական կապիտալի: Երկրորդ՝ լեգիտիմության ուժը ներսում և դրսում տարբեր կարող է լինել: Հուսալ, որ միայն դրա առկայությունը բավարար է ներքին, առավել ևս արտաքին հարցերի լուծման համար, սխալ, փակուղի տանող մտայնություն է, որից պետք է հրաժարվել: 

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ