Պուտինը պաշտոնական այցով կայցելի Հայաստան. «Իզվեստիա»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կայցելի Հայաստան, ամսաթիվը դեռ հայտնի չէ, գրում է «Իզվեստիա» թերթը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հղումով։
«Ժամկետները կհստակեցվեն»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ամսաթվի վերաբերյալ հարցին։
Թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայացել են Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Դրանց ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Հայաստան, և հուսով է, որ նա պաշտոնական այցով ՀՀ կայցելի մոտ ապագայում։
Երկու երկրների առաջնորդների առաջիկա հանդիպումը կլինի արդեն 5-րդը 2018 թվականի մայիսի 8-ին Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց ի վեր, գրում է «Իզվեստիա»-ն։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



