Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բանկերից մեկում Ս. Սարգսյանի եղբոր ունեցած 30 միլիոն դոլարի հրապարակայնացումը վաղաժամ հրապարակում էր՝ հակամարտող կողմին հաղթելու համար. վերլուծաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ւմ քայլը» դաշինքի՝ Դավթաշենում անցկացված հանրահավաքի ժամանակ հնչեցրած բավականին կտրուկ հայտարարությունների վերաբերյալ Tert.am –ը զրուցել է պատմական և քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի հետ:

-Պարո՛ն Քեռյան, Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետին ու ԱԱԾ պետին առաջարկեց 2 ժամվա մեջ «ռեյդեր» անել ու «պառկեցնել» օլիգարխների թիկնազորներին: Հիմա, նոր Հայաստանի պայմաններում ՀՀ-ում դասական իմաստով քանի՞ օլիգարխ կա ու արդյոք խոսքը բոլոր հարուստ մարդկանց մասին չէ: Սա արդյոք պատերազմ չէ՞ հարուստների դեմ և սա որքանո՞վ է նպաստում մեր երկրում խոշոր կապիտալի մնալուն ու ներդրումներ անելու կոչերին, խոստումներին, որ ներդրումները Հայաստանում պաշտպանված են լինելու:

-Նուրբ հարց է  դա և շատ դժվար է գլխի ընկնել, թե կոնկրետ այս այդ խոսքերի տակ ի՞նչ իմաստ էր դրված: Ամեն մարդ տարբեր կերպ դա կարող է հասկանալ. մեկը  կարող է մեկնաբանել որպես, ասենք՝ պետական կառույցների կողմից տնտեսվարող սուբյեկտների վրա ճնշում, ոմանք կարող են հասկանալ հակառակը՝ խոշոր կապիտալի տերերի ու փողատերերի կողմից պետական իշխանության գործերին, արդարադատությանը խառնվելու գործընթացի կանխում, մյուսները կարող են հասկանալ, որ այդ խոսքերն ուղղված էին նրանց, ովքեր ունեն հսկայական ֆինանսական ռեսուրսներ և փորձում են խոչընդոտել մայիսից Հայաստանում սկսված գործընթացներին՝«Թավշյա հեղափոխությանը»: Հիմա անդրադառնանք «օլիգարխ» հասկացությանը. գիտականորեն դա ավելի շատ նշանակում է մեծահարուստ, խոշոր կապիտալի տեր մարդ, գործարար, որը կարող է իր ֆինանսական, տնտեսական ռեսուրսները կիրառել պետության որոշումների կայացման վրա ազդելու համար: Այսինքն՝ եթե նույն կարողության 2 մարդ ունենք, մեկը ճնշում է գործադրում պետական որոշումների ընդունման վրա, մյուսը՝ ոչ, այդ ճնշում գործադրողն օլիգարխ է: Այսինքն՝ իր ֆինանսական կարողությունն օգտագործում է քաղաքական նպատակներով:  Հիմա. շատ հնարավոր է, որ վարչապետի մոտ լինի ինֆորմացիա, որ նման խոշոր կարողությունների տեր որոշ մարդիկ փորձում են իրենց կապիտալը  կամ ռեսուրսներն օգտագործել պետության վրա ազդելու համար: Դրա համար, տվյալ պահին նա բորբոքված նման հայտարարություններ արեց:

-Այսինքն՝ պայմանական ասած՝ առաջարկեց պառկեցնել այն մարդկանց, ովքեր ի վիճակի են գնել թանկարժեք գաղտնալսող սարքեր:

-Այո, նաև դա, բայց, նորից եմ ասում, այստեղ այդ խոսքը կարող է տարբեր կերպ ընկալվել:  Երևի թե, ինքն ավելի լավ պարզաբանի,  բացատրի, թե ինչ ենթատեքստ ուներ, եթե իրեն հարց տան լրագրողները. կոնկրետ օլիգարխներին զրկե՞լ անձնական թիկնազորերից, թե դա պարզապես առերևույթն էր, իրականում դրա տակ կարող էր նախազգուշացում լինել այն մարդկանց, ովքեր մեծ ռեսուրսներ ունեն, փորձում են տանել քաղաքական գործընթացներն իրենց համար նպաստավոր հունով: Բայց ճիշտ եք նկատել, որ այստեղ կա բացասական որոշ երանգ, ինչը դրսից կապիտալ ներդրողների համար կարող է վախեցնող ազդեցություն ունենալ:

-Օրինակ՝ այս կառավարությունը խնդիր ունի  ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերության, իտալական «Ռենկո» -ի հետ, ռուսաստանյան  «Հարավկովկասյան երկաթուղու»: Այսինքն՝ միջպետական համաձայնագրերում լյուստրացիաները չե՞ն կարող բերել հարաբերությունների վատթարացման և գաղտնալսումներն էլ արդյո՞ք դրա վկայությունը չեն:

- Գաղտնալսումն ուրիշ բան է, դա քաղաքական պայքար է տարբեր քաղաքական ուժերի միջև և վերջիններս մեկը մյուսին վարկաբեկելու համար ամեն ինչ էլ օգտագործում են: Դա բոլոր պետություններում էլ կա, դա հայկական երևույթ չէ: Հիշենք՝ ԱՄՆ-ի նման երկրում նախագահ Նիքսոնը հրաժարական տվեց, որովհետև գաղտնալսող սարքով նրա քաղաքական հակառակորդները «Ուոլթերգեյթ» հյուրանոցում լսել էին և հրապարակումից հետո ԱՄՆ նախագահը ստիպված էր հրաժարական տալ: Սա գաղտնալսման միջոցով համաշխարհային պատմության մեջ ամենացնցող երևույթն է, որը բերեց աշխարհի ամենահզոր պետության նախագահի հրաժարականին:

Հիշո՞ւմ եք՝ հարևան Վրաստանում մեկ գաղտնանկարահանում արվեց կալանավայրում և դա բերեց քաղաքական հեղաշրջման ու Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականին: Այսինքն՝ քաղաքական տրամաբանության առումով սա լրիվ նորմալ է: Քլինթոնին էլ ժամանակին վարկաբեկեցին իր քարտուղարուհու հետ ունեցած կապի համար: Այլ հարց է, թե այս պայքարն ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ քաղաքացիական համերաշխության, տնտեսության զարգացման, ներդրումների վրա:

-Բայց սրանից արտասահմանյան ներդրողներն ի՞նչ ազդակներ պետք է ստանան: Օրինակ՝ Սանկտ Պետերբուրգում  Ռուբեն Վարդանյանն էր դժգոհել, որ Վրաստանում 6 հարկատեսակ կա, Հայաստանում՝ 19, մյուս կողմից օտարերկրյա ներդրողներին «զգուշացումներն» ինչերին են բերելու:

-Ես այդքան կոմպետենտ չեմ հարկային, տնտեսական հարցերում: Հավանաբար, ավելի ճիշտ կլինի՝ տնտեսագետի հարցնեք այդ կազմակերպությունների հետ ՀՀ կառավարության ունեցած խնդիրների մասին: Ես, որքանով տեղյակ եմ, նրանց հետ ունեցած խնդիրները կառավարությունը կապում է չարաշահումների հետ: Օրինակ՝ ինֆորմացիա կա, որ  60 միլիոն դոլար չարաշահում կա «Հարավկովկասյան երկաթուղիներում»: Բայց, այստեղ ավելի նեղ մասնագետ է պետք:

-Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյանին ուղղված մեղադրանքներից հետո  ինչո՞ւ՝ պառկեցնել գետնին, ինչո՞ւ նման  անցում կատարվեց:

-Դե նա նկատի ուներ, հավանաբար, այն մարդկանց, որոնք այնքան հզոր են, որ իրենց թույլ են տալիս անձնական թիկնազոր պահել: Եվ ուրեմն, «եթե այդքան հարուստ եք, որ թիկնազոր-զորք եք պահում, մենք ձեզ դրանից կզրկենք»: Բայց այստեղ խնդիրը ոչ թե 1-2  թիկնապահի գետնին պառկեցնելն է, այլ ենթատեքստն այն էր, որ «նրանք, ովքեր փորձում են մեզ նմանատիպ վարկաբեկիչ միջոցներով զրկել իշխանությունից, մենք նրանց նկատմամբ կկիրառենք խիստ միջոցներ»: Սա էր խոսքի իմաստը:

- Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունների մասով նաև  կարծիքներ են հնչում, որ վարչապետը, հայտարարելով, որ ՀՀ առևտրային բանկերից միայն մեկում Սաշիկ Սարգսյանն ունի 30 միլիոն դոլար, 2 գաղտնիք՝ նախաքննական ու բանկային: Հիմա արդյո՞ք սա չի բերելու կապիտալի արտահոսքի և առևտրային բանկերն էլ, կարծեք թե, լավ վիճակում չեն հայտնվում, քանի որ բանկային ինֆորմացիաներ են տրամադրում:

-Որքանով ես եմ տեղյակ, Քրեական օրենսգրքով կամ ընթացակարգով, եթե որոշակի մարդու նկատմամբ քրեական հետապնդում է տեղի ունենում, ուրեմն՝ հետաքննող մարմինն իրավունք ունի դրա մասին տեղեկատվություն ստանալ:  Եվ Շվեյցարական բանկն էլ այսօր բացում է իր գաղտնիքները, եթե կա քրեական գործընթաց, մեղադրանք, և այդ մեղադրանքը տարբեր պետությունների կողմից է ներկայացվում: Այլ հարց է, թե արդյոք կարիք կա՞ր դա հրապարակել մինչև նախաքննության ավարտը: Իհարկե, ոչ: Բայց նաև հասկանալի է, թե ինչու հրապարակվեց: Հրապարակվեց, որովհետև այդ գաղտնալսումը ուղղակիորեն շոշափեց գործող քաղաքական իշխանության հեղինակությունը և դրանով  գործող քաղաքական իշխանությունը փորձում է հիմնավորել, որ այդ քրեական գործերով զբաղվող պետական պաշտոնյաներին ուզում են հեղինակազրկել: Սա փաստերի վաղօրոք, վաղաժամ հրապարակում էր՝  այդ փոխադարձ մեղադրանքների համակարտության մեջ մեկմեկու հաղթելու համար:

Իհարկե, նորից եմ ասում, որ մինչև քննությունն ավարտելը չի կարելի նման բաներ հրապարակելը:

 

 

 

 

 

 

 

Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանա նոր մարզահագուստովՈւկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա Բժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասին Ֆրանսիան շոգի կարմիր մակարդակի ներքո. երկրի գրեթե կեսը՝ ծայրահեղ ջերմաստիճանների գոտում էՀորդանանում ինը տարվա մորատորիումից հետո կախաղան են բարձրացրել մահապատժի դատապարտված վեց անձանցTasnim. Իրանը կդադարեցնի ցանկացած բանակցություն, եթե Իսրայելը չհեռանա ԼիբանանիցՈւշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. ՂալիբաֆԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրելՉավին կիսվել է Լիոնել Մեսսիի հետ առաջին համատեղ մարզումների հիշողություններով Մեկ գեն՝ տարբեր ախտորոշումներ. գիտնականները գտել են հոգեկան խանգարումների ընդհանուր մեխանիզմներըԻլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ. Press TVGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. իրականացվել է աշխատակիցների և բնակիչների տարհանումԱպշեցուցիչ կազմվածք և լողափնյա շքեղություն. Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Harper's Bazaar Spain-ի համարԳիտնականները Հիսուսի գոյության ապացույցներ են գտել հռոմեական արխիվներում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներՎարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. Տուսկ«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանԱդրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցելՍաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահասԱմսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. ԹրամփՄենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ 17–ամյա պատանի է ջրահեղձ եղելԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունըՍարսափելի ՃՏՊ և հրդեհ Տեխասում․ զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեխաներՀամբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըՊրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածըԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ