Դավիթ Տոնոյանի խոսքով՝ Բաղանիսի գնդակոծմանը հետևած արձագանքից իրավիճակը կայունացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ պարբերաբար են լինում, երեկ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գնդակոծման առումով այս պահին անհանգստանալու խնդիր չկա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողներին հայտնեց նախարար Դավիթ Տոնոյանը:
«Իրավիճակը կայուն է: Հրադադարի այդպիսի խախտումներ պարբերաբար են լինում, որոնց մեր զինված ուժերն արձագանքում են, և իրավիճակը կայունանում է: Անհանգստանալու խնդիր այս պահին չկա»,- ասաց Տոնոյանը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



