Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինկվիզիցիայի զոհերի թիվը չափազանցված է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք գիտենք, որ...

 

Ինկվիզիցիան միջին դարերում խարույկների վրա այրել է միլիոնավոր մարդկանց:

Իրականում այնքան էլ այդպես չէ: Իր պատմության ընթացքում ամբողջ աշխարհում ինկվիզիցիայի կողմից մահապատժի է ենթարկվել 30 000–ից էլ քիչ մարդ, ավելի քիչ, քան որևէ մի շարքային ճակատամարտի զոհերն են լինում:

Հավատաքննությունը կամ ինկվիզիցիան կաթոլիկ եկեղեցու ատյան է, որը կոչված է պայքարելու հերետիկոսության (հերձվածության) դեմ, քննել ճշմարիտ հավատին տարբեր ուսմունքների համապատասխանությունը։ Հիմնվել  է 12–րդ դարի սկզբում Պապերի կողմից։ Այն մինչև հիմա էլ կա և ներկայումս կոչվում է «Հավատքի ուսմունքի սուրբ կոնգրեգացիա»: Վերջին մահապատիժը ինկվիզիցիան իրականացրել է 1826 թվականին Իսպանիայում՝ ուսուցիչ Կաետանո Ռիպոլի նկատմամբ: Մեղադրանքն այն էր , որ նա չէր թողնում աշակերտներին եկեղեցի գնալ: Ի դեպ, նրան կախել են, իսկ դագաղի վրա կրակի բոցեր նկարել:

Սկզբի համար ասենք, որ ինկվիզիցիան ամբողջ Եվրոպան չի ընդգրկել: Այն ուժեղ է եղել Իսպանիայում, որոշ ժամանակ՝ Ֆրանսիայում և Պորտուգալիայում, նաև Գերմանիայի և Իտալիայի որոշ վայրերում: Գործունեություն համարյա չի իրականացրել մնացած տարածքներում, չնայած ներկայություն ունեցել է: Ռուսաստանում, օրինակ, ստեղծված լինելով Պետրոս Մեծի կողմից՝ ինկվիզիցիան հսկում էր միայն հոգևորականներին:

Չնայած ինկվիզիցիայի կողմից իրականացված մահապատիժների թիվը կոնկրետ հայտնի չէ, բայց բոլոր հետազոտողները այն կարծիքին են, որ դա տարածված պատկերացումներից անհամեմատ փոքր թիվ է: Օրինակ, Խուան Լորենտը, որը անգամ չէր թաքցնում իր գարշանքը ինկվիզիցիայի նկատմամբ, հաշվել է մահապատժի 30 000 դեպք, որից 8 000–ը ինկվիզիցիայի գործունեության ամենաակտիվ շրջանին է վերաբերում: Ավելի ժամանակակից հետազոտողները (Հենրի Կամեն, Թոմաս Մեդդեն) գտնում են, որ Լորենտի թիվը չափազանցված է և որ ամենաակտիվ շրջանում եղել է մինչև 2 000 մահապատիժ:

Ինկվիզիցիայի իմաստն այն է, որ իրականացվի հավատաքննություն կամ հետաքննություն, որոշվի մեղադրյալի մեղավորությունը հերետիկոսության կամ վհուկության մեջ և դատավճիռ կայացվի: Մեթոդներն են՝ վկայությունները, մեղադրյալի հարցաքննությունը (նաև կտտանքների միջոցով) և այլ ապացույցների օգտագործումը: Հավատաքննության իրական նպատակը ոչ թե պատժելն է, այլ ճշմարիտ ուղուց շեղվածին իսկական հավատի բերելը: Այդ իսկ նպատակով, եթե մեղադրյալը խոստովանում է իր մեղքը և ապաշխարում, նրան խարույկի վրա չեն այրում, նշանակում են այլ պատիժ (տուգանք, ունեցվածքի բռնագանձում, կալանավորում որոշակի ժամանակով, երբեմն նույնիսկ մոտավորապես տնային կալանքի ձևով, սանբենիտո (ապաշխարածի) հագուստի կրում որոշակի ժամանակով և այլն), կամ բաց են թողնում առանց պատժի: Ի դեպ, մեծամասամբ հենց այդպիսի պատիժներ էլ նշանակվելիս են եղել: Ավելին, «կախարդին» կամ «վհուկին» ավելի ձեռնտու էր ընկնել ինկվիզիցիայի ձեռքը, քան թե աշխարհիկ դատարանի՝ իշխանության: Եթե ինկվիզիցիայի դեպքում խոստովանելով և ապաշխարելով հնարավոր էր խուսափել խարույկից, ապա աշխարհիկ դատարանը դա չէր ընդունում, և մեծամասամբ որոշումը լինում էր մահապատիժը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

 

 

Տիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը կիսում են 1-5-րդ հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Կանխվել է միգրանտների նոր ներխուժում Իսպանիայի Սեուտա քաղաք Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Եգորլիկ գետը քշել-տարել է վեցամյա տղայիԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 38-ի Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներԿիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյան (տեսանյութ) «Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովԱռանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսությունը Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա ԿոստանյանՄիկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի «Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԿյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը Ավետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանՀայաստանի Մաչու Պիկչուն․ ժայռերի մեջ կորած գյուղի պատմությունըԻնչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ մամուլը բացահայտել է զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասներըԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԽոշոր վթար Երևանում դատախազի մասնակցությամբ, կան վիրավորներ Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջԱՄԷ-ի նավ է հարձակման ենթարկվել Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԼքված շենքում «Պախկվոցի» խաղալիս դպրոցական աղջիկ է մահացել