Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանցին այլևս չպետք է իր հոգսերի հետ միայնակ մնա. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խաչատուր Աբովյանի հետնորդ, Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի երրորդ համար Արման Աբովյանը շատ լավատեսորեն է տրամադրված քարոզարշավին և կարծում է, որ մայրաքաղաքում չկա մի քառակուսի մետր, որը չունենա իր պատմությունը, ինչն ավելի է պարտավորեցնում իրեն:

Ընտրապայքարի ժամանակ նրա ամենաարևոր ցանկությունն է, որ ընտրարշավին մասնակցող բոլոր ուժերը կարողանան ի վերջո կառուցողական պայքար մղել միմյանց հետ: 

«Ինչպես ես, այնպես էլ ԲՀԿ բոլոր անդամները, քաղաքապետի թեկնածու, մեր հիասքանչ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս ընտրություններն անցնեն միայն և միայն ժպիտի և պոզիտիվ էմոցիաների ներքո: Ես բնիկ երևանցի եմ, ինձ համար այս ամենը կյանք է, քանի որ հնարավորություն եմ ստացել ավելի լայն ասպեկտով շփվել մարդկանց հետ: Ես դրանով եմ ապրում և հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,– ասաց Ա. Աբովյանը:

Ընտրարշավի մասին կարծիք հայտնելը նա թեև վաղ է համարում, բայցև նշում է, որ նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ մարդիկ այսքան դրական տրամադրվածություն չեն ցուցաբերել միմյանց ու ընտրությունների նկատմամբ, իսկ նման պայծառ տրամադրությունն, ըստ նրա, վերջին մի քանի ամիսների ձեռքբերումն է:

«Բացի այդ, ամենակարևոր խնդիրն այն է, որ այս թավշյա հեղափոխությունը հնարավորություն տվեց մարդկանց լիարժեք օգտվել իրենց սահմանադրական իրավունքներից: Նախկինում թեև մարդիկ նույնպես իրավունքներ ունեին, բայց, ցավոք, այն չէր գործում: Մարդիկ չէին կարողանում իրենց ձանը լիարժեք արտահայտել: Հիմա համոզված են, որ իրենց ձայնը որոշիչ է ու տեղ է հասնելու: Եվ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի որևէ ընտրողի ձայն չփոշիանա: Դա ես վստահ եմ ասում, ժողովուրդ, չկասկածեք ու «մուֆթա» տեղը կրքերը չբորբոքեք»,– ասաց Ա. Աբովյանը:

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ «Փաստի» հետ զրույցում նշեց, որ հայկական զարթոնքից հետո այս ընտրություններն առաջինն են և բոլորը սպասում են, որ այն լինելու է արդար և թափանցիկ:

«Ամենակարևորն այն է, որ ինքներս մեզ ապացուցենք, որ մենք ի վիճակի ենք արդար ընտրություններ անցկացնել: Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություն: Ժողովրդի հավաքական իմաստնությունը միշտ ճիշտ է լինում: Մեզանից բացի ժողովուրդն ում էլ ընտրի, մենք առաջինը կշնորհավորենք այդ ուժին: Երևանն այնքան խնդիրներ ունի, որ ընտրությունների հենց հաջորդ օրվանից բոլորս պետք է լծվենք աշխատանքի: Այսինքն, Երևանին ու երևանցիներին ծանր աշխատանք է սպասվում: Եթե մենք մաքրենք, գեղեցկացնենք մեր քաղաքը, փոխենք Երևանի դիմագիծը և կարողանանք պահպանել այն ժպիտը, որն իր հետ բերել է այս համազգային զարթոնքը, այս հեղափոխական շարժումը կշարունակի թևածել մեր երկնակամարում ընդմիշտ: Այլևս երևանցին երբեք չպետք է իրեն մենակ զգա իր հոգսերի ու խնդիրների հետ միասին: Երևանցին պետք է վստահ լինի, որ իր ընտրած թեկնածուն իսկապես արդարացնելու է իր բոլոր հույսերը»,– ասաց Ս. Բագրատյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանա նոր մարզահագուստովՈւկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա Բժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասին Ֆրանսիան շոգի կարմիր մակարդակի ներքո. երկրի գրեթե կեսը՝ ծայրահեղ ջերմաստիճանների գոտում էՀորդանանում ինը տարվա մորատորիումից հետո կախաղան են բարձրացրել մահապատժի դատապարտված վեց անձանցTasnim. Իրանը կդադարեցնի ցանկացած բանակցություն, եթե Իսրայելը չհեռանա ԼիբանանիցՈւշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. ՂալիբաֆԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրելՉավին կիսվել է Լիոնել Մեսսիի հետ առաջին համատեղ մարզումների հիշողություններով Մեկ գեն՝ տարբեր ախտորոշումներ. գիտնականները գտել են հոգեկան խանգարումների ընդհանուր մեխանիզմներըԻլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ. Press TVGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. իրականացվել է աշխատակիցների և բնակիչների տարհանումԱպշեցուցիչ կազմվածք և լողափնյա շքեղություն. Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Harper's Bazaar Spain-ի համարԳիտնականները Հիսուսի գոյության ապացույցներ են գտել հռոմեական արխիվներում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներՎարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. Տուսկ«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանԱդրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցելՍաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահասԱմսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. ԹրամփՄենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ 17–ամյա պատանի է ջրահեղձ եղելԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունըՍարսափելի ՃՏՊ և հրդեհ Տեխասում․ զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեխաներՀամբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըՊրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածըԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ