Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իռ­լան­դի­ան սի­րե­լով, Մեղ­րին Բեռ­լին «տա­նե­լով», բայց Գյում­րի­ից չհե­ռա­նա­լով. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

«Փաստ» օրաթերթը գրում է.


Քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Վարդանյանի՝ Գյումրիի տուն-արվեստանոց դեռ չմտած՝ դրսից արդեն արվեստի շունչ է գալիս: Գյումրու փողոցներում արդեն հասցրել էինք ծանոթանալ Ալբերտ Վարդանյանի գործերին: «Պուլսար», Սբ. Աստվածածին Յոթ Վերք եկեղեցու պատին իր տեղը գտած «Զի Եղիցին Մի» և Ալբերտ Վարդանյանի մի շարք այլ քանդակներից տպավորված՝ տուն-արվեստանոցի դռնից ներս մտանք՝ ծանոթանալով արվեստագետի մյուս ստեղծագործություններին: «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում Գյումրի ժամանած լրագրողներին այդ հարցում օգնեց քանդակագործի որդին՝ Ավետիքը, ով ևս արվեստագետ է: 

Արվեստի մեջ մի բան ավելացնելու նպատակը

Դռնից ներս՝ քարեր, քանդակներ, վարպետներ ու դասական երաժշտություն: Արվեստանոցում շրջելուց հետո մեզ սպասում էր ավեստագետը, ում գաղափարները ծնում են միջավայրը, շրջապատն ու տրամադրությունը:

«Որևէ մեկը չունի այն վստահությունը՝ ասելու, թե իր ասելիքը տեղ է հասել: Մարդկանց ռեակցիայից է կախված՝ դու հասցրե՞լ ես այն, թե՞ ոչ, եթե ռեակցիան դրական է, հետաքրքիր մտքեր են գալիս, ուրեմն՝ հասել է»,-ասում է քանդակագործը:

Նրա խոսքով՝ այսօր քանդակագործությունն իր մեջ այնքան տեսակ ունի, որքան մարդկանց տեսակն է. «Եթե լավ բան ես առաջարկում, կարող ես մարդկանց դեպի ինչ-որ լավ բանի տանել: Եթե վատ բան ես առաջարկում, ուրեմն մարդկանց ճաշակն ավելի ցածր մակարդակի վրա ես դնում:

Նպատակից է կախված՝ ծախելո՞ւ, թե՞ մարդկանց և արվեստի մեջ մի լավ բան ավելացնելու նպատակ ունես»:

1988-ը փոխեց

Սպիտակի երկրաշարժի ժամանակ քանդակագործն իր աշխատանքների ավելի քան 99 տոկոսը կորցրել է: Կա՞ր աշխատանք, որի համար ամենաշատն էիք ցավում: Արդեն գրեթե 30 տարի անց հարցին ցավով, բայց անգամ արհավիրքի մասին խոսելիս, գյումրեցուն բնորոշ լավատեսությամբ է պատասխանում. «Չէ, արդեն վաղուց մոռացել եմ… 

կյանքը շարունակվում է: Ես փոխվեցի երկրաշարժից հետո, տեսակս, մտածողությունս փոխվեցին: Շատ բան փոխվեց… Այդպիսի հարվածները մարդու մեջ շատ բան են փոխում, տեսակ են փոխում: Հենց այնպես ոչ մի բան չկա»:

Քանդակագործն իր ստեղծագործական կյանքում հրաժարվել է որոշ գործեր քանդակելու առաջարկներից: 

«Պատճառները տարբեր կարող են լինել, բայց ամենաշատը սկզբունքներն են»,- ասաց նա ու քանդակագործությունը համեմատեց լրագրության հետ: 

«Ենթադրեք, գալիս են ու ասում՝ Ռոբերտ Քոչարյանի դրական կերպարի մասին մի ռեպորտաժ պատրաստիր, հեղինակն էլ ասում է՝ չեմ ուզում, եթե օբյեկտիվ բան ուզեք՝ կգրեմ, կպատրաստեմ: Եթե իմ տեսակն ու մտածողությունը պետք է կեղծեմ, չեմ անի»,- ասաց նա:

Իսկ արվեստում օբյեկտիվն ինչպե՞ս է որոշվում. «Քեզ առաջարկվող քանդակը, քո ստեղծածը մտածողությանդ համահունչ պետք է լինի: Օբյեկտիվը արվեստագետի համար հենց դա է»:

Ստեղծագործողների հետ շփման կարիք կա

«Հիմա այնքան նեղ անձնականի հիման վրա է ամեն ինչ: Պետության կողմից այն քաղաքականությունը չի տարվում, որ հանդիպելու առիթներ ստեղծվեն: Մի քիչ փակ վիճակում ես դու, եթե անձամբ միջոցներ չձեռնարկես, կարող է այդպես էլ մնաս: Ես հիմա իմ աշխատանքն եմ անում, բայց չի նշանակում, որ շփվելու, համագործակցելու կարիք չունեմ»,-նշում է Ա. Վարդանյանը: 

Նա Երևանում հաճախ չի լինում, բայց նոր տեղադրվող ու քննադատվող քանդակներին ու քաղաքացիների դժգոհությանը ծանոթ է. «Դե՛, գիտեք, սա էլ յուրատեսակ մաֆիայի նման է: Իրենց ծանոթն է՝ իրենց կառաջարկեն, հետո հակադրվելու սկզբունքը չկա: Չկա այն սկզբունքը, որ հակառակվես, քոնը թելադրես, ասեն՝ չեք ուզում, ուրեմն՝ չեմ անի: Այդ արժանապատվության պակասը բոլոր տեղերում կա»:

Իսկ հարցին, թե պետական պատվեր երբևէ ստացե՞լ է, պատասխանում է.

«Չէ: Չեմ էլ ձգտել, եթե ձգտեի՝ կունենայի»:

Ես մշակույթն եմ կարևորում

Ալբերտ Վարդանյանը երեխաների մասնագիտության ընտրության հարցում դեր չի ունեցել: Հայրը ներկերով ու մատիտներով չի գայթակղել, բայց ավագ որդին՝ Հրաչ Վարդանյանը ևս ընտրեց արվեստի ուղին: 

Նա կարծում է, որ արվեստը լեզու է, որով խոսում ես ինչ-որ կարևոր բանի մասին:

«Որոշ մարդիկ կարևորում են քաղաքականությունը, բայց ես մշակույթն եմ կարևորում: Մշակույթով ավելի մեծ ու խորքային փոփոխություններ են հնարավոր: Հասարակությունը պետք է մշակույթից օտարացած չլինի»:

Տուն-արվեստանոցի հարկերից մեկում նաև Հ. Վարդանյանի՝ աբստրակտ ժանրի նկարներն են: Նկարներում Իռլանդիայի բնությունն է, որը շատ է տպավորել նկարչին: Հրաչ Վարդանյանը շատ է ճամփորդում: Սեպտեմբերի 21-ին Բեռլինում ցուցահանդեսի է մասնակցելու: Այն «Խառնարանում» անունն է կրում:

Իսկ թե ինչո՞ւ, նկարիչը մանրամասնում է. «Մեղրիում ապրել ենք, ուսումնասիրել բնությունը, որի արդյունքում կոնցեպցիա է ծնվել: Ես ներկայացնելու եմ գեղանկարներ, կլինեն նաև ֆոտոներ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Անկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը կիսում են 1-5-րդ հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Կանխվել է միգրանտների նոր ներխուժում Իսպանիայի Սեուտա քաղաք Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Եգորլիկ գետը քշել-տարել է վեցամյա տղայիԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 38-ի Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներԿիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյան (տեսանյութ) «Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովԱռանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսությունը Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա ԿոստանյանՄիկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի «Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԿյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը Ավետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանՀայաստանի Մաչու Պիկչուն․ ժայռերի մեջ կորած գյուղի պատմությունըԻնչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ մամուլը բացահայտել է զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասներըԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԽոշոր վթար Երևանում դատախազի մասնակցությամբ, կան վիրավորներ Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջԱՄԷ-ի նավ է հարձակման ենթարկվել Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն