Արջը Գողթանիկ գյուղում վնասներ է հասցրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«911» ծառայությանը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է հաղորդվել, որ սեպտեմբերի 9-ի գիշերը Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում արջը վնասել է երկու մեղվի փեթակ և մեկ տանձի ծառ:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստացված տեղեկությունը փոխանցվել է բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական տարածքային բաժնի պետական տեսչության պետին և Եղեգիս համայնքի համայնքապետին:
Համայնքապետարանի ԱԻ բաժնում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասը գնահատող հանձնաժողովի կողմից կիրականացվի ուսումնասիրություն և արդյունքները կներկայացվեն մարզպետարանի համապատասխան հանձնաժողովին:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



